24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Միանշանակ է, որ ՍԴ երեք դատավորների լիազորություններն արդեն իսկ դադարած են․ Սուրեն Գրիգորյան
Հարցազրույցներ

Միանշանակ է, որ ՍԴ երեք դատավորների լիազորություններն արդեն իսկ դադարած են․ Սուրեն Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.amի զրուցակիցն է ԱԺ «Պետական-իրավական հարցերի» մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու։ Որոշման վերաբերյալ պարզաբանում, սակայն, ներկայացված չէր։ Ըստ Ձեզ, ինչո՞վ  է բացատրվում նախագահի նման որոշումը։

-Չեմ կարծում, թե լավ պրակտիկա է, որ պատգամավորները շատ անդրադառնան, վերլուծեն, փորձեն մոտիվներ վեր հանել, թե նախագահը այս կամ այն բանը ինչու չի անում։ Քանի որ պարոն Սարգսյանը այդ հայտարարությունը տարածել է, հիմա դրանից բխող հարցերը, չեմ կարծում, որ ես պետք է մեկնաբանեմ, եթե ինքը հրաժարվում է մեկնաբանել, ինչպես Դուք ասացիք, ես հաստատ չեմ փորձելու նախագահի փոխարեն մեկնաբանեմ, թե ինքը իր լիազորությունները ինչու է այս կամ այն կերպ իրականացնում։

Արդյոք խնդրահարույց չէ՞ նախագահի կողմից օրենքի նախագծի չստորագրումը, թե՞ իրավական տեսանկյունից նախագահն ունի նման լիազորություններ։

-Իրավական կարգավորումը այս հարցում շատ հստակ է․ Սահմանադրության 129-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, նախագահը օրենքը ստանալուց հետո ունի քսանմեկօրյա ժամկետ, որպեսզի կա՛մ ստորագրի և հրապարակի այն, կա՛մ դիմի ՍԴ՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու  համար։ Երրորդ մասով նշվում է, եթե այդ երկու տարբերակներից էլ նա չի օգտվում, այդ դեպքում Ազգային ժողովի նախագահը հինգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը, այսինքն՝ իրավական կարգավորումը սա է։

-Պարո՛ն Գրիգորյան, հիմա ԱԺ նախագահը պետք է 21 օր սպասի՞, թե՞ կարող է ավելի շուտ ստորագրել այս օրենքի նախագիծը։

-Այս հարցում տարբեր մեկնաբանությունների եմ հանդիպել արդեն, բայց ինձ չի թվում, որ մենք այստեղ շտապելու բան ունենք։

Այսինքն՝ ենթադրում եք, որ 21 օր ա՞նց  է Արարատ Միրզոյանը ստորագրելու այս օրենքի նախագիծը։

-Այսօր ունենք որոշակի իրողություններ, և դրանց շրջանակներում այն, ինչ որ արդեն փաստ է, մեր մեկնաբանությունները տալիս ենք։ Եկեք ապագայի համար ենթադրություններ չանենք, երբ կլինի իրողությունը, մենք կտանք մեկնաբանությունը։

-Պարո՛ն Գրիգորյան, մեկ ճշտող հարց` ստորագրվելիք օրենքի նախագիծը վերաբերում է ՍԴ լիազորությունները դադարեցված դատավոր-անդամներին տրվելիք կենսաթոշակի՞ն, թե՞ այդ անձանց լիազորությունների դադարելուն, որովհետև հնչում են կարծիքներ, որ մինչև այդ 21 օրվա լրանալը նրանք շարունակելու են իրենց լիազորությունները։

-Միանշանակ է, որ Սահմանադրության փոփոխությունները, որոնք ընդունվեցին հունիսի 22-ին և ուժի մեջ մտան հունիսի 26-ին, երեք դատավոր-անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները արդեն իսկ դադարել են և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ, լիազորությունները նույնպես դադարել են, նա շարունակելու է պաշտոնավարել՝ որպես ՍԴ դատավոր։ Երեկ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների նախագծերը որևէ կապ չունեն այս իրողության, այդ նախագիծը նպատակ է ունեցել ընդամենը ուժը կորցրած ճանաչել ՍԴ-ի մասին օրենքի այն դրույթները, որոնք բխում էին նախորդ տեքստից, դրանց փոխարեն նախագիծ ներմուծել այնպիսի դրույթներ, որոնք բխում են ներկայիս տեքստից, այսինքն՝ իրականացվել է Սահմանադրական օրենքի Սահմանադրությանը համապատասխանեցման գործընթաց, որը առաջին անգամ չի իրականացվում․ 2015 թվականի փոփոխությունների ժամանակ էլ մի շարք օրենքներ էլի համապատասխանեցրել են։ Եվ այո՛, նաև կարգավորվել է կենսաթոշակի հարցը, նաև կարգավորվել են աշխատակարգային նիստ գումարելու հետ կապված որոշակի խնդիրներ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Նախագահի աշխատակազմն արձագանքել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հետ կապված հարցին

Նատա Հարությունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ հարցերը

Սերինե

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին