31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90137.6 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » «ՄԻԵԴ-ից իրենց պահանջը իրավական անգրագիտություն էր, այս կերպ փորձում են արդարացնել ձախողումը». Լուսինե Հակոբյան
Այլ Լուրեր

«ՄԻԵԴ-ից իրենց պահանջը իրավական անգրագիտություն էր, այս կերպ փորձում են արդարացնել ձախողումը». Լուսինե Հակոբյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը «անպատկերացնելի զավեշտ» ու «աբսուրդ» է որակում Հրայր Թովմասյանի և ՍԴ 3 նախկին անդամների՝ ՄԻԵԴ դիմումով զբաղվող «Իրավական ուղի» հկ ներկայացուցիչների պնդումները, թե ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոյին ու քաղաքական ճնշում գործադրել՝ միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումը մերժելու համար: 

«Ո՞ր երկրի ներկայացուցիչը նման լծակ ունի, կամ ի՞նչ եղանակով պետք է ճնշում գործադրվեր ՄԻԵԴ նախագահի վրա, ու վերջինս էլ ենթարկվե՞ր այդ ճնշումներին: Դա անպատկերացնելի զավեշտ է և աբսուրդ»,-NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Հակոբյանը՝ շարունակելով. 

«ՄԻԵԴ դատական պրակտիկայից երևում էր, որ ՄԻԵԴ-ը երբեք նման միջանկյալ միջոց չի կիրառել: Ինչպե՞ս կարող էր ՄԻԵԴ-ը  կասեցնել ԵԽ անդամ երկրի սահմանադրական փոփոխությունը: Իրենց պահանջը իրավական անգրագիտություն էր, և այժմ փորձում են իրենց ձախողումն այդպես արդարացնել»:

Նշենք, որ «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը Fector.am-ին հայտարարել էր, թե՝ կարող եք Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի կայքում տեսնել, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչը Եվրոպայում բառացիորեն մեկ օր առաջ հանդիպել է Եվրոպական դատարանի նախագահի հետ։ 

Իսկ հարցին, թե կարծո՞ւմ եք, որ Հայաստանի իշխանությունները միջամտել են, նման պատասխան է տվել. «Ես ունեմ վստահություն։ Ես փաստարկներ եմ բերում, մտածող մարդիկ քիչ չեն, թող մտածեն»։

Լուսինե Հակոբյանի խոսքով՝ փաստորեն, երբ Ստրասբուրգում գտնվող ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է ՄԻԵԴ նախագահի հետ հանդիպում, «դա արվում է դատարանի վրա ճնշում գործադրելու նպատակով»: Ընդ որում, նույն հանդիպմանը մասնակցել է նաև «Հրայր Թովմասյանի վաղեմի ընկեր», ՄԻԵԴ-ում Հայաստանից ընտրված դատավոր Արմեն Հարությունյանը:

«Արմեն Հարությունյանը Հրայր Թովմասյանի ընկերն է: Ինչպե՞ս էր հնարավոր, որ ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը Արմեն Հարությունյանի ներկայությամբ ճնշում գործադրեր դատարանի վրա: Կրկին անպատկերացնելի զավեշտ է: Բայց, այ, երբ ներկայիս Օմբուդսմեն Արման Թաթոյանն է «Գյուլումյանի և այլոց» միջնորդության ներկայացումից հինգ օր անց ելնում, հասնում Ստրասբուրգ՝ էդ նույն Դատարանի նախագահի հետ հանդիպելու, դա բնականաբար չէր կարող արվել իր նախկին թիմակիցների և վաղեմի ընկերների միջնորդության օգտին լոբբինգ անելու նպատակով»,-հեգնեց փաստաբանը՝ հավելելով. «Ես ուրախ եմ, որ ՄԻԵԴ-ն իր բարձունքի վրա գտնվեց և ընդունեց էն որոշումը, որը բոլոր պարամետրերով կանխատեսելի էր»: 

Լուսինե Հակոբյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ «Իրավական ուղու» ներկայացուցիչների մոտ հարց չի առաջացել, երբ ՄԻՊ Արման Թաթոյանն է գնացել ՄԻԵԴ նախագահի հետ հանդիպելու, որը «նախկին ռեժիմի մարդն է և ընկերը»: Կամ ինչո՞ւ ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանի հանդիպումը ՄԻԵԴ նախագահի հետ չի դիտվել որպես հակառակ ճնշում հօգուտ Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների: 

«Նույն տրամաբանության մեջ՝ Արմեն Հարությունյանը կամ Արման Թաթոյանը չէի՞ն կարող ճնշել դատարանին՝ Հրայրի ու դիմումատուների օգտին: Ոչ ոք 3-ից ճնշելու լծակ չունեն: ՄԻԵԴ-ը նրանցից ինչո՞վ է կախված, որ ճնշեն»,-տարակուսանք հայտնեց Հակոբյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ նպատակով է հունիսի 30-ին ՄԻՊ Արման Թաթոյանը գնացել Ստրասբուրգ և հանդիպել ՄԻԵԴ նախագահի հետ, ՄԻՊ լրատվական բաժնից պատասխանեցին, թե Թաթոյանը գնացել է մասնակցելու նիստի: Թե ՄԻԵԴ ինչ նիստի մասին է խոսքը՝ խոստացան պարզաբանել առաջիկայում: 

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 8-ին ՄԻԵԴ-ը մերժեց Հրայր Թովմասյանի ու ՍԴ նախկին անդամների դիմումով միջանկյալ միջոց կիրառելու պահանջը: Վերջիններս պահանջել էին կասեցնել ՀՀ Սահմանադական փոփոխությունները, մինչ իրենց հարցով ՄԻԵԴ որոշումը: 

Հ.Գ.

Հոդվածի հրապարակումից հետո ՄԻՊ լրատվական բաժնից տեղեկացրին հետևյալը.

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի հանդիպմանը, որի վերաբերյալ անվանական հրավերը Եվրոպայի խորհրդից պաշտոնապես ստացվել է դեռ հունիսին: Ստրասբուրգում պաշտոնական այցով գտնվելու ընթացքում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել ՄԻԵԴ նորընտիր նախագահի և Եվրոպայի խորհրդի մի շարք այլ գործընկերների հետ: ՄԻԵԴ նախագահի հետ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ մայիս ամսին՝ պաշտոնի ստանձնման առթիվ ուղղված Պաշտպանի շնորհավորական նամակով:

Հանդիպման վերաբերյալ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն՝ սպառիչ նշելով քննարկված թեմաները: Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը, միջազգային, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրության և օրենքի պահանջների համաձայն, գործում է բացառապես ապաքաղաքական աշխատանքի սկզբունքներով»:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

«Վստահ եմ, որ ՍԴ դատավորի կառավարության թեկնածուն չի ընտրվելու ԱԺ-ում». Լուսինե Հակոբյան

Անի Գրիգորյան

«ՄԻԵԴ-ի այս կարծիքից հստակ է, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով առհասարակ անելիք չունի». Լուսինե Հակոբյան

Աշխեն

Ինչ քայլ էլ անեին իշխանությունները, իրենց չէին ծափահարելու, որովհետև հասկանում են, որ գործընթացը տեղի է ունենում ՍԴ-ն ազատագրելու նպատակով․ Լուսինե Հակոբյան (տեսանյութ)

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին