24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը մեծ քայլ է որակում Գուրգեն Մարգարյանի գործով դատարանի վճիռը
Այլ Լուրեր

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը մեծ քայլ է որակում Գուրգեն Մարգարյանի գործով դատարանի վճիռը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճռի կայացումը համարում է մեծ քայլ։

«Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ դատարանն արձանագրել է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ խտրականության արգելքի խախտումը։ Սա նշանակալի ձեռքբերում է։ ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև կոնցենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում․ Ադրբեջանը ոտնահարել է կյանքի իրավունքն ու չի ապահովել պատժի պատշաճ կրումն այն դեպքում, երբ հիմնավորվել է, որ ոճրագործությունը կատարվել է ազգային ատելության հիմքով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կիրակոսյանը։

Նա ափսոսանք հայտնեց, որ դատարանը չի ապահովել վերագրումը, որը կենթադրեր անձի կողմից կատարված ոճրի վերագրումը պետությանը․ Կիրակոսյանը կարծում է, որ փաստերը բավարար էին, որ ՄԻԵԴ-ն իր վճռում հստակ գնահատական տար այդ առումով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի հայցերի առնչությամբ։ Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը՝ ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ։ Այսպիսով՝ պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը՝ հիմք ստեղծելով անպատժելիության համար։ Ադրբեջանը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտման հետ զուգահեռ խախտել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելում)։

ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ չկա որևէ հաստատող փաստ, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին տեղյակ լինել Սաֆարովի հետագա արդարացման մասին։ Դիմումատուները ֆինանսական փոխհատուցում չէին ակնկալել․ օրեր առաջ տված հարցազրույցում նշել էին, որ կարևորը արդարության վերահաստատումն է ու Ադրբեջանի դատապարտումը։ Հայցում նշվել է ընդամենը 15 հազար 143 ֆունտ ստերլինգ (մոտ 18 հազար դոլար) դատական ծախսերի մասին՝ լոնդոնաբնակ երկու փաստաբանների մոտ 45 ժամյա աշխատանքի դիմաց վճարելու համար։ Ճիշտ նույնքան դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել։

2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:

Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ հանցագործությունը կատարել է՝ դրդված Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:

Նմանատիպ Հոդվածներ

Հայ սպային կացնահարած Սաֆարովի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը արտաքին քաղաքական տեսանկյունից էական նշանակություն ունի ՀՀ համար․ Եղիշե Կիրակոսյան

Ani Grigoryan

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է․ ՀՀ ԱԳՆ

Ani Grigoryan

ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի գործով արձանագրում է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին