20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Միլանում ձերբակալել են տաճարի պահապանին պատանդ վերցրած տղամարդուն
Աշխարհ

Միլանում ձերբակալել են տաճարի պահապանին պատանդ վերցրած տղամարդուն

Միլանի ոստիկանները ձերբակալել են դանակով զինված տղամարդուն, որը (ենթադրվում Է` սերված Է հյուսիսաֆրիկյան մի երկրից) մի քանի րոպե պատանդ Է պահել Միլանի տաճարի պահապանին: Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Միգրանտը կարողացել Է Դուոմոյի ներսում հայտնվել՝ ճեղքելով մուտքի ստուգումը: Խորանից ոչ հեռու նա մոտեցել Է պահապաններից մեկին եւ, դանակով սպառնալով, նրան ստիպել Է կանգնել ծնկների վրա:

Ոստիկանության աշխատակիցները հարձակվողի հետ բանակցությունների մեջ են մտել եւ կարողացել են նրա ուշադրությունը շեղել, ինչից հետո բռնել են չարագործին: Այդ պատահարի ամբողջ լարված փուլը տեւել Է մի քանի րոպե: Ձերբակալվածի դրդապատճառները պարզ չեն: Առայժմ նա գտնվում Է ՆԳ նախարարության հատուկ ստորաբաժանման Digos հաստատությունում, նրա գործն ստուգում են դատախազության եւ ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Միլանի փողոցները

Աշխեն

Մալդինիի որդին իր նորամուտն է տոնել «Միլան»-ի կազմում

Diana Amirkhanyan

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Միլանի կաթոլիկ տաճար

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին