Գլխավոր » Միլիոնների հափշտակություն կամ «շատ խայտառակ, ապօրինի քր․գործ»․ Կայացել է Ստեփան Մարտիրոսյանի քր․գործով հերթական դատական նիստը
Իրավունք

Միլիոնների հափշտակություն կամ «շատ խայտառակ, ապօրինի քր․գործ»․ Կայացել է Ստեփան Մարտիրոսյանի քր․գործով հերթական դատական նիստը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր Երևան քաղաքի դատարանում շարունակվել է հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի քրեական գործով դատաքննությունը։ Մարտիրոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է այն բանի համար, որ նա 2010-2015թթ․ ընթացքում «Pulham Holding Ltd» ընկերությունից՝ այդ ընկերության սեփականատիրոջ՝ Վիտալի Գրիգորյանցի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով կատարել է ընկերությանը պատկանող գույքի առանձնապես խոշոր՝ մոտ 50 ԱՄՆ դոլար գումարի չափերով հափշտակություն։

NewArmenia.am-ն ավելի վաղ այս խնդրին անդրադարձել էր «Երևանում ինձ շատ անհամբեր սպասում էին Սերժ Սարգսյանն ու իր շայկան» Հոլիվուդյան պրոդյուսերը մեղադրում է Սերժ Սարգսյանին և Վիտալի Գրիգորյանցին» հրապարակման մեջ:

Վիտալի Գրիգորյանցի ներկայացուցիչներից Վարդգես Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընթանում է դատաքննություն, դեռևս վաղաժամ է կարծիք հայտնել, քննության արդյունքները ցույց կտա հետագան։ Ըստ նրա՝ տուժող կողմը վնասներ է կրել և պահանջը վնասի փոխհատուցումն է։ Վ․Գևորգյանի հավաստմամբ՝ իրենց ներկայացրած ապացույցները ոչ թե բավարար են, այլ «մի բան էլ ավել են»։ Փաստաբանի խոսքով՝ այս ընթացքում իրենք մի շարք նոր ապացոււյցներ են ներկայացրել։

Դիտարկմանը, որ մեղադրվողը պնդում է, որ Գրիգորյանի գումարները ներդրվել են ֆիլմարտադրության մեջ, ոչ թե հափշտակվել, փաստաբանը պատասխանեց․ «Մյուս կողմը շատ բան կարող է ասել, դատարանն է որոշողը։ Սպասենք մինչև որոշում կկայացվի»։

Ս․Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում այս քր․գործը որակեց որպես «շատ խայտառակ, ապօրինի, անհիմն հարուցված»։ Ըստ նրա՝ իրենք փորձում են չեզոքացնել այդ մեղադրանքները․ «Կարծես ստացվում է, տեսնենք ինչ կհաջողվի»։

Կ․ Բատիկյանը նշեց, որ հակառակ կողմն այսօր որպես ապացույց տեսագրություն է ներկայացրել․ «Դրանում ինչ-որ վկա, որին դատախազությունը տարիներով չէր կարողանում հայտնաբերել, նրանք Դուբայում հանդիպել են և նա Ս․Մարտիրոսյանի դեմ հայտարարություն է արել, ասում է՝ նա հանցագործ է, կազմակերպել է խարդախություն։ Սա ուղղորդված ցուցմունք է, նման բան ցանկացածի վրա կարող են գրել, այսինքն՝ ազնիվ չեն պայքարում։ Բայց դա ապացույց չի կարող համարվել, դատարանն այն չի ընդունի։ Ընդհանրապես՝ քր․ գործը շատ թույլ է, քրեական բնույթ չունի, քաղաքացիական է»։

Փաստաբանը մանրամասնեց, որ մի կողմի փաստաբանի ներկայությամբ թղթից տեքստ կարդալու տեսանյութն ապացույց չի կարող լինել, որովհետև ապացույց ձեռք է բերում քննիչը, իսկ փաստաբանը կարող է ձեռք բերել նոր հանգամանք, որը դատարնը կամ կճանաչի ապացույց, կամ՝ ոչ․ «Իսկ իրենց ձեռք բերածն անօրինական ու անհիմն է»։

Կ․Բատիկյանը նշեց, որ դեկտեմբերին ակտիվ նիստեր են լինելու, հաջորդ նիստը դեկտեմբերի 11-ին է, և սպասվում է, որ դատարանի որոշումը կլինի հաջորդ տարվա սկզբին։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին