19 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107660.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը
Այլ Լուրեր

Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը: 

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:

Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ, որ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում խոստումնալից համատեղ նախագծերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն համագործակցության խորացումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական ​​գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,- ասված է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում։

Նմանատիպ Հոդվածներ

Միշուստինն ընդգծել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը

Նատա Հարությունյան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը չի՞ կարող կալանավայրում տեսակցել Գագիկ Խաչատրյանին

Անի Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ. քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին