6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնակիցներն անցկացնում են խաղաղ ակցիաներ
Աշխարհ

Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնակիցներն անցկացնում են խաղաղ ակցիաներ

Բելառուսում ընդդիմության կողմնակիցները Մինսկի տարբեր շրջաններում երթի են դուրս եկել: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ զանգվածային ակցիաների թվի տեսանկյունից հանգստյան օրերը համարվում են պիկային: Կեսօրից հետո Մինսկի կենտրոնում արդեն ավանդական դարձած կանանց բողոքի երթն է: Ավելի փոքր ծավալի նման ակցիա նախատեսված է Մինսկի այլ շրջաններում: Թաղամասերից մեկում բնակիչները ցանկապատներին կախում են սպիտակ և  կարմիր գույնի ժամապավեններ:

Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո: ԿԸՀ-ի տվյալներով Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել էր՝ ստանալով ձայների 80.1 տոկոսը: Շատերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Առաջին օրերին բողոքի ակցիաներն ուղեկցվում էին ուժային կառույցների ճնշումներով: Պաշտոնական տվյալներով բողոքի ակցիաների առաջին օրերին ավելի քանի 6 հազար 700 մարդ ձերբակալվել է: Բախումների հետևանքով տուժել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:    

Նմանատիպ Հոդվածներ

Ինչու՞ Փաշինյանը մեկնեց Մինսկ

Սերինե

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Մինսկ

Սերինե

ԵԱՏՄ-ի ղեկավարների հաջորդ նիստը կկայանա 2020 թվականի մայիսին Մինսկում

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին