19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99689.6 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին
Աշխարհ

Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին

Օգոստոսի 12-ին Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին: Այդ մասին հայտնել Է ԲելՏա գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը համար Էր վարձել «Բելառուս» հյուրանոցում: Նա ղեկավարում Էր երեք ստորադրյալների գործողությունները:

Մինսկում բողոքի ակցիաներն սկսվել են նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո, Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ձայների 80,08 տոկոսը հավաքել Է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ երկրորդ տեղն զբաղեցրած Սվետլանա Տիխանովսկայան, որին համարում Էին նրա հիմնական մրցակիցը, 10,09 տոկոսը: Միլիցիայի հետ ընդհարումների հետեւանքով, ներքին գործերի նախարարության տվյալներով, արդեն բերման Է ենթարկվել շուրջ 3 հազար մարդ, անկարգությունների ժամանակ տուժել են կարգի տասնյակ պահապաններ եւ ցուցարարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին