15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Միչիգանում ջրհեղեղի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Աշխարհ

Միչիգանում ջրհեղեղի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում ուժգնացող ջրհեղեղը մասամբ ջրի տակ է առել Միդլենդ քաղաքը, որը գտնվում է նահանգի կենտրոնում:

«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ջրհեղեղի պատճառով բնակավայրերից հազարավոր մարդիկ են տարհանվել:

Ջհեղեղը սպառնում է «Dow Chemical» քիմիական գործարանին: Մայիսի 20-ի առավոտյան ջուրը հասել է գործարանի տարածք: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Տեղի օդերևութաբանները զգուշացրել են իրենից վտանգ ներկայացնող ջրհեղեղի մասին: Նշվում է, որ 1986 թվականից այս կողմ այսպիսի ուժգնությամբ ջրհեղեղ չէր եղել:

Միչիգանի նահանգապետ Գրետհեր Ուիթմերը դիմել է դաշնային կառավարությանը նահանգին օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Նա տեղեկացրել է, որ մի քանի օր տեղացած հորդառատ անձևները հանգեցրել են նահանգով հոսող երկու գետերի ջրի մակարդակի բարձրացմանը, պատվարների վնասմանը: Միդլենդում 10 հազար մարդ տարհանվել է:

Նմանատիպ Հոդվածներ

Իրանում յոթ մարդ է զոհվել գարնանային ջրհեղեղների պատճառով

Աշխեն

Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 52 մարդու

Diana Amirkhanyan

Իտալիայի կառավարությունը կաջակցի Սուրբ Ղազար կղզում ջրհեղեղից կրած կորուստները վերականգնելու հարցում

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին