Գլխավոր » ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժին
Իրավունք

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժին

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ոստիկանության բաժնում տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Պարզաբանվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և դիմելու կարգը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին