12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Միջազգային արձագանքը մեր ուզածը չէ, բայց սպասելի արձագանք է․ Ռուբեն Ռուբինյան
Քաղաքականություն

Միջազգային արձագանքը մեր ուզածը չէ, բայց սպասելի արձագանք է․ Ռուբեն Ռուբինյան

«Ե՛վ գործադիրի, և՛ խորհրդարանի մակարդակով մշտական կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների և ոչ գործընկերների  հետ, նրանք տեղյակ են կատարվողի մասին։ Ես համաձայն եմ ընդդիմադիր մեր գործընկերների հետ, որ միջազգային արձագանքը մեր ուզած արձագանքը չէ, բայց պետք է նշեմ, որ դա սպասելի արձագանք է։ Կարծում եմ, որ վերջին երեսուն տարիներին բոլորին ակնհայտ պետք է լիներ և եղել է, որ հույսներս մեզ վրա պետք է դնենք։ Բնականաբար, սա չի նշանակում, որ չպիտի աշխատանք տանենք միջազգային գործընկերների հետ, ինչն էլ արվում է,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Արտաքին հարաբերությունների» մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշեց, որ քննարկվում են և՛ Արցախի ճանաչման, և՛ փոխգործակցության համաձայնագրի տարբերակները։

«Մեր դիվանագետների համար առաջին գործն այսպիսի իրավիճակներում և ընդհանրապես, միջազգային հանրությանը, մեր բոլոր գործընկերներին ներկայացնել իրավիճակը՝ այն է, որ Թուրքիան բացահայտ և անթաքույց ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Դեռ վաղ է կարծիք հայտնել, բայց ընթացիկ գործողությունները գնահատում եմ լավ։ Բոլոր գործընկերների հետ՝ այդ թվում Ռուսաստանի, մշտական կապի մեջ ենք։ Ասվում է այն, ինչ պետք է և բխում է մեր շահերից»,-եզրափակեց Ռուբինյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը. Ռուբեն Ռուբինյան

Անի Գրիգորյան

Վստահ եմ, մեր դաշնակից երկրները, հատկապես՝ Ռուսաստանը, կկատարեն իրենց կարևոր դերը․ Ռուբեն Ռուբինյան

Նատա Հարությունյան

Այդ երեք ուժերը չեն կարող լայն ուժեր մոբիլիզացնել և դրա պատճառները կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում․ Ռուբինյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին