27 Նոյեմբերի, 2020
116624 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայում Թուրքիայի դերը
Այլ Լուրեր

Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայում Թուրքիայի դերը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը զրուցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Միրզոյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Զրույցում Միրզոյանը ընդգծել է, որ Թուրքիան գործուն մասնակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային՝ օգտագործելով նաև օտարերկրյա վարձկանների, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար:

«Ի դեպ, այս օրերին իրավիճակի մասին մանրամասն տեղեկացրել եմ 4 միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների և 74 երկրների խորհրդարանների պալատների խոսնակների»,- գրել է Միրզոյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Նատա Հարությունյան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Նատա Հարությունյան

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին