24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Միքայել Մինասյանը՝ կորոնավիրուսի զոհերի հիշատակի վատ փաստաբան
Գլխավոր Նորություններ

Միքայել Մինասյանը՝ կորոնավիրուսի զոհերի հիշատակի վատ փաստաբան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իր վերջին լայվում Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի «սենսացիոն» տեղեկություն է հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանը «գաղտնի հրաման է տվել, որպեսզի կորոնավիրուսի զոհերը մնան անանուն»: Այստեղ պարոն Մինասյանը վրիպում է դպրոցականի նման: 

Զոհերի տվյալները հենց անանուն էլ պիտի լինեն: Որովհետև նրանք պատերազմի կամ երկրաշարժի զոհեր չեն: Նրանք վարակի զոհեր են, որոնց անունները կարող են մեծացնել խուճապը ոչ միայն հարազատների շրջանում, այլև՝ ծանոթների: Ի՞նչ պետք է ասեն այդ անունները բոլոր նրանց, որոնք զոհերին չեն ճանաչում՝ որ նրանք մահացան հանուն մե՞զ: Ոչ: Նրանց հիշատակի ինքնապաշտպանությունը նրանց անանունությունն է: Ցանկացած «հրեշտակ» և հրեշ սա կհաստատի հենց թեկուզ մյուս աշխարհում: Որովհետև այդ վարակը ոչ պատվաբեր է, ոչ անպատվաբեր, հիվանդանալը սխրանք չէ, մահանալը հերոսություն չէ, դա մի հիվանդություն է, որը հավասարեցնում է սխրագործին և սրիկային: 

Մենք չգիտենք, թե ովքեր են զոհերը, և դա նրանց լավագույն վիճակն է այսօր: Մինասյանն ասում է, որ «վերջին դատաստանում Նիկոլ Փաշինյանին դիմավորելու են այդ մարդիկ»: Էթիկական բոլոր չափանիշներով այդ անունները չպետք է հրապարակայնացնի պետությունը: Այլ հարց, որ դա կարող են անել լրատվամիջոցները: Ոչ մեկը նրանց ձեռքը չի բռնել ու արգելել: Իշխանությունն ինչո՞u պետք է հրապարակայնացնի զոհերի անունները: 

Մինասյանը խորամանկ է, իր հայտարարության թիրախը զոհերի հարազատներն են, նա այդ հարազատներին փորձում է լարել իշխանության դեմ այն մտքով, թե ձեր զոհված հարազատներն այնքան ոչնչություն են, որ կարիք էլ չկա, որ հասարակությունն իմանա, թե ովքեր են նրանք: Եթե մենք իմանանք վարակից մահացածների անունները, դրանից հետո ի՞նչ պիտի անենք՝ պիտի պահանջենք Փաշինյանի հրաժարակա՞նը, պիտի բժիշկների՞ն մեղադրենք, պիտի հավատանք, որ Նիկոլ Փաշինյանն զբաղված է «նախնադարյան զենքի ձեռքբերման ապօրինի գործարքո՞վ»: Ի՞նչ պիտի տա մեզ զոհերի անունները: Մենք ինչ-որ սպասելիքնե՞ր պիտի ունենանք կորոնավիրուսի դեմ պայքարից հենց զոհերի անուններն իմացանք: Ոչ: Միքայել Մինասյանը մեղադրանքների մեջ շատ հեռու է գնում:

Մահացածներն, այո, մարդիկ են, նրանք ունեն անուն, ազգանուն, անավարտ գործեր, բայց, դիցուք, մի տգեղ բան արվեց հենց այդ լայվի ժամանակ: Մինասյանը տեղեկացնում է, որ կայքերից իմացել է, որ կորոնավիրուսի զոհերից մեկը հեղինակային երգի կատարող Սարգիս Շիբոյանն է, որն «ուներ անուն-ազգանուն»: Նա «հատուկ գնացել է և փնտրելով լսել է մի շատ գեղեցիկ երգ, որը կյանքի մասին է»: Երգը լսեցինք, այն կյանքի մասին չէ, կարմիր դահճի մասին է, որը ճահիճը լքել է ու մտել է քաղաք, որտեղ «նրա կույր քավորը, այդ թագավորը այդ դահճին կնքեց արքա»: Հետո այդ արքան բոլոր մարդկանց փորձում է դարձնել հուսալքված: Ցանկացած երգում, բանաստեղծությունում միշտ էլ կարելի է գտնել մարգարեության «տարրական մասնիկներ»: Սարգսի երգը նույնպես այդպիսիններից է: Բայց նա Մինասյանի ականջներին հաճելի է ոչ իր գեղագիտական հմայքով, այլ՝ բովանդակությամբ, քանի որ այդ երգը նա կարող է օգտագործել Նիկոլ Փաշինյանի դեմ, թե` տեսեք, կորոնավիրուսի «անանուն» զոհերից մեկը, որի անունը լրատվամիջոցների շնորհիվ բացահայտվեց, կանխատեսել է, թե Հայաստանում ով է եկել իշխանության: 

Միքայել Մինասյանը փորձում է երևալ հոգևոր աշխարհից հասկացող մարդ, բայց այս տարրական բանը հասկանալը նրան չի տրվել: Թեպետ այն «օգտագործելու» մղումն ընդհանուր առմամբ հասկանալի է՝ զոհերը իշխանության թեթև ձեռքով դառնում են ոչ մեկը: Բայց նրանք, ախր, ապրիլյան պատերազմում չեն ընկել, նրանք պատուհասվել են վարակով: Նույնիսկ երկրաշարժի զոհ չեն, նրանց հիշատակի խաղաղությունն է անանունության մեջ: Որովհետև մենք պատերազմ գնացողին չենք դատափետում, մենք երկրաշարժի զոհին չենք դատափետում, մենք ինքնաթիռի աղետի զոհին չենք դատափետում, բայց, դիցուք, մեզ համար թեմա են «մայր ու աղջիկը», որոնք մասնակցել են կորոնավիրուսի պատճառով մահացած հարազատի հուղարկավորությանը, վարակվել ու մահացել իրենց հեթին: Մեզ պետք չէ, որ մենք իմանանք ոչ մահացած հարազատի անուն ազգանունը, ոչ էլ՝ «մայր ու աղջկա», որովհետև պատերազմի զոհը զոհ չի սադրում, ինքնաթիռի աղետի զոհը զոհ չի սադրում, երկրաշարժի զոհը զոհ չի սադրում, իսկ կորոնավիրուսի զոհը կարող է սադրել: Ահա ինչու մենք չպետք է իմանանք, թե ով է նա: Հանուն նրա թեկուզ հետմահու շահերի պաշտպանության: Եվ հավանաբար մյուս աշխարհում նրանք դրա համար շնորհակալ կլինեն Նիկոլ Փաշինյանից: 

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը․ փաստաբան

Սերինե

Ռուսաստանո՞ւմ է, թե՞ ոչ. ինչու ոստիկանությունը չի հայտնաբերում Միքայել Մինասյանին

Սերինե

Խոշոր ընկերություններից մեկը պատկանում է Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին. «ՉԻ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին