27 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » «Միքայել Մինասյանի կալանքի հարցը դատարանը կքննի ուրբաթ օրը». փաստաբան
Իրավունք

«Միքայել Մինասյանի կալանքի հարցը դատարանը կքննի ուրբաթ օրը». փաստաբան

Հայաստանում մի քանի մլրդ դրամի հարկեր թաքցնելու ու ապօրինի հարստանալու մեջ մեղադրվող, Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու հարցը Ավանի դատարանը կքննի առաջիկա ուրբաթ: Այս մասին NewArmenia.am-ը տեղեկացավ նրա պաշտպան Միհրան Պողոսյանից:  

Նշենք, որ դատարանը երեք անգամ մերժել է Մինասյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը: Նա տևական ժամանակ թաքնվում է քննությունից, որոշ տեղեկություններով, այս անգամ Ռուսաստանում: Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված:

Ըստ Մինասյանի մեկ այլ փաստաբան Ամրամ Մակինյանի՝ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն դատախազությունը հետ էր վերցրել ներկայացված միջնորդությունը։

Դրանից հետո իրավապահ մարմինները, չկատարելով որևէ քննչական գործողություն, սպասել էին, մինչ անցնի երկու շաբաթ, և նորից մուտք էին արել պարոն Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Սկզբում այն մակագրվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ում կողմից նախօրեին նշանակված նիստն «անհասկանալի պատճառով չկայացավ»։ Նշված միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ մուլտիմիլիոնատեր դարձած Մինասյանի դեմ հարուցված գործերը ապօրինի հարստացման ու հարկեր թաքցնելու հոդվածներով են:

ՊԵԿ-ում թիվ 83160718 քրեական գործը, որով մեղադրավում է Մինասյանը, հարուցվել է դեռ 2018 թվականի հուլիսի 3-ին: Գործը վերաբերում է «Գրինպրոդուկտ», «Վիլլիջ գրուպ» և «Սպայկա» ընկերությունների թաքցրած միլիարդավոր դրամների հարկերին: Երեք ընկերությունների հետ կապված տարբեր քրգործեր են հարուցվել, հետո միավորվել են նույն գործում, քանի որ փոխկապակցված են «Սպայկային»: Ընդ որում, ըստ ՊԵԿ փաստաթղթի՝ թե՛ «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը, թե՛ «Գրինպրոդուկտի տնօրեն Կարեն Առուստամյանն ընդունել են մեղքը և «իրենց լիովին մեղավոր են ճանաչել»:

2018-ին ՀՀ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից կատարվել էր «Գրինպրոդուկտ» ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ, որի արդյունքում պարզվել էր, որ հիշյալ ընկերությունը 2017 թվականի հաշվարկով ներկայացրել է 2 մլրդ 139 մլն 518.476 ՀՀ դրամի չափով իրացման պակաս շրջանառություն, ինչի արդյունքում պակաս է հաշվարկել և պետական բյուջե վճարել 427 մլն 903.695 ՀՀ դրամ գումար (մոտ 380 000 դոլար):

ՊՆ-ից կասկածելի գործարքով Մինասյանի ձեռք բերած «Ձորագետ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլրդ 52 մլն 65 հազար դրամ գումար:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ՊԵԿ նախագահը նշեց, թե Միքայել Մինասյանի քրգործով էլ ով է կալանավորվելու

Նատա Հարությունյան

Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանի կալանքի միջնորդությունը. նա կկալանավորի, եթե հայտնաբերվի

Անի Գրիգորյան

Միքայել Մինասյանի կալանքի միջնորդության քննությունը կիսատ է մնացել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին