6 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115699.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Միքայել Մինասյանի կալանքի միջնորդության քննությունը կիսատ է մնացել
Իրավունք

Միքայել Մինասյանի կալանքի միջնորդության քննությունը կիսատ է մնացել

Ուրբաթ օրը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է Հայաստանում մի քանի մլրդ դրամի հարկեր թաքցնելու ու ապօրինի հարստանալու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու ՊԵԿ միջնորդությունը, սակայն միջնորդության քննությունը կիսատ է մնացել: Այս մասին NewArmenia.am-ը տեղեկացավ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանից:

«Իրավական բազմաթիվ նրբություններ կան, հանգամանքներ կան, որ պետք է մինչև վերջ քննարկան առարկա դառնան, քանի որ կալանքի միջնորդությունն արդեն 4-րդ անգամ է քննվում»,-ասաց փաստաբանը: 

Նրա խոսքով՝ միջնորդության քննությունը կշարունակվի եկող ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ին:  

Նշենք, որ դատարանը 3 անգամ մերժել է Մինասյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը: Նա տևական ժամանակ թաքնվում է քննությունից, որոշ տեղեկություններով, այս անգամ Ռուսաստանում: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված:

Մինասյանի կալանքի միջնորդությունը քննում է դատավոր Մանվել Շահվերդյանը։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ մուլտիմիլիոնատեր դարձած Մինասյանի դեմ հարուցված են գործեր ապօրինի հարստացման ու հարկեր թաքցնելու հոդվածներով: ՊԵԿ-ում հարուցված թիվ 83160718 քրեական գործը, որով մեղադրավում է Մինասյանը, հարուցվել է դեռ 2018 թվականի հուլիսի 3-ին: Գործը վերաբերում է «Գրինպրոդուկտ», «Վիլլիջ գրուպ» և «Սպայկա» ընկերությունների թաքցրած միլիարդավոր դրամների հարկերին: Երեք ընկերությունների հետ կապված տարբեր քրգործեր են հարուցվել, հետո միավորվել են նույն գործում, քանի որ փոխկապակցված են «Սպայկային»: Ընդ որում, ըստ ՊԵԿ փաստաթղթի՝ թե՛ «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը, թե՛ «Գրինպրոդուկտի տնօրեն Կարեն Առուստամյանն ընդունել են մեղքը և «իրենց լիովին մեղավոր են ճանաչել»:

2018-ին ՀՀ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից կատարվել էր «Գրինպրոդուկտ» ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ, որի արդյունքում պարզվել էր, որ հիշյալ ընկերությունը 2017 թվականի հաշվարկով ներկայացրել է 2 մլրդ 139 մլն 518.476 ՀՀ դրամի չափով իրացման պակաս շրջանառություն, ինչի արդյունքում պակաս է հաշվարկել և պետական բյուջե վճարել 427 մլն 903.695 ՀՀ դրամ գումար (մոտ 380 000 դոլար):

ՊՆ-ից կասկածելի գործարքով Մինասյանի ձեռք բերած «Ձորագետ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլրդ 52 մլն 65 հազար դրամ գումար:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ՊԵԿ նախագահը նշեց, թե Միքայել Մինասյանի քրգործով էլ ով է կալանավորվելու

Նատա Հարությունյան

Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանի կալանքի միջնորդությունը. նա կկալանավորի, եթե հայտնաբերվի

Անի Գրիգորյան

«Միքայել Մինասյանի կալանքի հարցը դատարանը կքննի ուրբաթ օրը». փաստաբան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին