23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99100.8 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Մի քովիդ թեստի պատմություն
Այլ Լուրեր

Մի քովիդ թեստի պատմություն

Դպրոցները վերաբացվեցին։ Անկախ դժգոհություններից ու բողոքներից, առկա ուսուցումն այլընտրանք չունի։ Ըստ նախապես հրապարկված ուղեցույցի, Առողջապահության նախարարությունը պետք է մշակեր ժամանակացույց։ Բոլոր՝ 30․000–ից ավել մանկավարժական աշխատողները և սպասարկող անձնակազմը պետք է հանձնած լինեին թեստեր։

Սակայն դա այդպես չէ։ Բյուրոկրատիան, ինչպես միշտ, սպանում է մեզ։ Անգամ այս՝ նվազագույն հմտություններ պահանջող գործընթացը պատշաճ կազմակերպել չկարողացանք։ Կազմակերպվեց, բայց իմ ու քո անելով։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների աշխատողները թեստավորվեցին համակարգված, ըստ ցուցակի, իրենց բաժանմունքներում։ Երեկ արդեն գործընթացն ավարտվել էր։

Ոդիսական դարձավ նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցների թեստավորումը։ Նախ պարզվում է, որ քո գրանցման պոլիկլինիկայում նման թեստավորման կենտրոն չկա։ Հասկացանք, ամենուր չի կարող լինել։ Դպրոցը քեզ տալիս է ուղեգիր։ Դու փնտրում ես քո բժշկին և պարզում, որ նա արձակուրդի մեջ է։ Ահա և հրաշք։ Ուղղորդում են մեկ այլ բժշկի մոտ, որի աշխատանքային ժամն ավարտվել է։ Հետո արդեն ոչ աշխատանքային օրեր են, ու սկսվում է ուսումնական շաբաթ։ Երկար ջանքերի գնով, փոխարինող բժիշկը գրում է ինչ-որ թուղթ ու ուղարկում վարակաբանի մոտ։ Պարզվում է, վարակաբանը լուրջ ֆունկցիա ունի և տեղում չէ։ Սպասում ես։ Կարո՞ղ եք գուշակել, թե որն է վարակաբանի ֆունկցիան։ Չեք կարող։ Նա վերադառնում է լուրջ գործից։ Նայում դեմքիդ (30 րոպե սպասել ես սրտի թրթիռով) ու խրոխտ տոնով ուղարկում 470 սենյակի դիմացի սենյակ, որը համար չունի, համակարգչային բաժին են ասում։ Այսինքն մի ինֆորմացիա, որը կարող էր քեզ տալ ցանկացած աշխատակից, հատկապես տալիս է վարակաբանը։

Հետո արդեն ուշ է։ Դասերը սկսվել են, ու դու թեստ ես հանձնում։ Պատասխանը կգա մոտ օրերս, բայց այդ ընթացքում աշխատում ես։ Հեռու տնից-տեղից, եթե պոտենցիալ վարակակիր ես, ազատորեն կվարակես 2-3 օր (այդքան ժամանակից է գալու թեստի պատասխանը), մինչև  թեստի պատասխանը ստանաս։

Ապրում ենք ուրախ և կազմակերպված։

Նմանատիպ Հոդվածներ

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարել

Նատա Հարությունյան

Հայկական արտադրության արդեն 5500 թեստ տրամադրվել է ՀՎԿԱԿ-ին. պարետը կարևոր թվեր է հրապարակել

Սերինե

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պլանավորում է օրական մոտ 2000-2500 թեստ արտադրել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին