15 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
Այլ Լուրեր

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

Այսօր Ազգային ժողովում Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։

Հանդիպման ընթացքում Հայրապետյանը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Արցախի ուղղություններով իրականացվող ագրեսիան՝ անդրադարձ կատարելով նաև այն փաստին, որ հակառակորդը ռազմական գործողություններում ներգրավել է նաև վարձկան ահաբեկիչների:

Դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի շուրջ՝ հույս հայտնելով, որ խնդիրը կհանգուցալուծվի խաղաղ բանակցությունների միջոցով և այս կապակցությամբ փոխանցեց իրանական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել վերջին օրերին ծավալված իրադարձությունների մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում իրական վտանգ է նաև Իրանի համար. Մխիթար Հայրապետյան

Անի Գրիգորյան

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ

Նատա Հարությունյան

Հույս ունեմ՝ խնդիրները կկարգավորվեն, և ինքը կփոխի որոշումը․ Հայրապետյանը՝ Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին