11 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53178 By Google Analytics
Գլխավոր » Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ
Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Էլիսոն ԼըՔլերի պաշտոնի ստանձնման, ինչպես նաև հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և հաջողություն եմ մաղթում Ձեզ, տիկին ԼըՔլեր, Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հավատացած եմ, որ Ձեր նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-կանադական երկխոսությանը և մեծապես կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը և խորացմանը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 28 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և Կանադան կառուցել են համագործակցության հաստատուն հիմքեր: Վստահորեն պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամությունը և ուրախ է արձանագրել, որ համատեղ ջանքերով գործընկերությունը բարձրացվել է նոր մակարդակի:

Ցանկանում եմ ընդգծել, որ Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոյի պաշտոնական այցը Հայաստան նշանակալից իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում: Մենք իսկապես հավատացած ենք, որ ստեղծված են բոլոր նախադրյալները երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար։

Հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը մեծապես բարձր է գնահատում ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամրապնդման ոլորտներում Կանադայի կողմից տրամադրված աջակցությունը:

Չեմ կարող չնշել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում իր յուրահատուկ ավանդն ունի կանադահայ համայնքը, որը տարբեր թելերով կապում է երկու երկրները:

Այս համատեքստում ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Կանադային՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և ապրիլը` որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս հռչակելու համար:

Ամփոփելով խոսքս՝ շնորհավորում եմ բոլորիս մեր երկրների միջև ստեղծված արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն և հարատև բարեկամություն մեր երկրների ժողովուրդներին»:

Նմանատիպ Հոդվածներ

Գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վարկերը զրոյացվում են և համաֆինանսավորվում

Diana Amirkhanyan

Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ ռուսական կողմի հետ գազի գնի փոփոխման մասին քննարկում կլինի

Diana Amirkhanyan

Գազի գինը սահմանին իջեցնելու համար Կառավարության բանակցողների հաձնաժողովը կսկսի բանակցային գործընթաց. փոխվարչապետ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին