11 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53178 By Google Analytics
Գլխավոր » Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվել է ՀԸԳՀ-ի դեռևս ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, որը մշակվել է պետական շահագրգիռ մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում: Նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել առողջապահության, արտակարգ իրավիճակների, արդարադատության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Քննարկման արդյունքներով որոշվել է լրամշակել համաձայնագրի ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, այնուհետև քննարկել այն շահագրգիռ այլ կողմերի հետ: Հանձնաժողովի անդամները կարևորել են նաև այս ոլորտների ճանապարհային քարտեզի կիրարկումը, քանի որ դրանք ևս անդրադառնում են նշված ոլորտներում բարեփոխումների օրակարգային հարցերին: 

Նմանատիպ Հոդվածներ

Գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վարկերը զրոյացվում են և համաֆինանսավորվում

Diana Amirkhanyan

Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ ռուսական կողմի հետ գազի գնի փոփոխման մասին քննարկում կլինի

Diana Amirkhanyan

Գազի գինը սահմանին իջեցնելու համար Կառավարության բանակցողների հաձնաժողովը կսկսի բանակցային գործընթաց. փոխվարչապետ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին