21 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
91987.2 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Մյանմայում ականանետային արկ Է ընկել դպրոցի շենքի վրա, վիրավորվել են տասնյակ աշակերտներ
Աշխարհ

Մյանմայում ականանետային արկ Է ընկել դպրոցի շենքի վրա, վիրավորվել են տասնյակ աշակերտներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մյանմայի արեւմուտքում տարրական դպրոցի առնվազն 20 աշակերտներ վերքեր են ստացել կրթական հաստատության շենքի վրա ականանետային արկի ընկնելու հետեւանքով: Փետրվարի 14-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Ռաքհայնի նահանգում: Արկն արձակել են «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալները Մյանմայի անվտանգության ուժերի հետ ընդհարման ընթացքում: Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց:

Շրջանում շարունակվում Է հակաահաբեկչական գործողությունը: 2017 թվականին «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակի» ծայրահեղականները հարձակվել Էին տեղի ոստիկանության 30 հենակետերի վրա: Դրանից հետո երկրի իշխանություններն ուժային գործողություն են սկսել Ռաքհայնի նահանգում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ այն հանգեցրել Է ավելի քան 400 մարդու զոհվելուն: Ընդհարորմների հետեւանքով Մյանմայից Բանգլադեշ Է փախել 720 հազարից ավելի մահմեդական ռոհինջա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին