8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Մյունխենյան սկզբունքներն, ըստ էության, ցանկությունների որոշակի ցանկ են․ Արման Աբովյան
Այլ Լուրեր

Մյունխենյան սկզբունքներն, ըստ էության, ցանկությունների որոշակի ցանկ են․ Արման Աբովյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am-ի զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը

— Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխող ուժի  ներկայացուցիչները, Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև դեբատից հետո նշում են, որ հայկական կողմը բանակցությունների գործընթացը այսուհետ շարունակելու է մյունխենյան սկզբունքներով։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մադրիդյան սկզբունքներն իրենց չեն արդարացրել այս ամբողջ ընթացքումև այժմ կարիք կա բանակցել նոր՝ մյունխենյան սկզբունքներով։

-Զերծ կմնամ համեմատություններ անելուց, քանի որ դա այդքան էլ կոռեկտ չէ։ Մադրիդյան սկզբունքները, հիշեցնեմ, ձևավորվել են ԵԱՀԿ համանախագահների պայմանավորվածության որոշակի շրջանակներում։ Այսպես կոչված մյունխենյան սկզբունքները, ըստ էության, հայկական կողմի որոշակի սահմանգծերն են։ Այստեղ բնավ համեմատելու եզրույթներ էլ չկան, շատ պարզ պատճառով, որովհետև գոյություն ունի իրավական հստակության խնդիր, մադրիդյանը լրիվ ուրիշ եզրույթ է, մյունխենյանը՝ լրիվ ուրիշ, ըստ էության այն կարմիր գծերն՝ ցանկություններն են, որ հայկական կողմն արտահայտում է։ Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը, առհասարակ յուրաքանչյուր բանակցության հիմք պետք է լինի հետևյալը․ գոյություն ունի Արցախի անկախ հանրապետություն դե ֆակտո, բոլոր դեմոկրատական ինստիտուտներով, բոլոր ժողովրդավարական ընթացքներով և հենց ինքը՝ անկախ Արցախի գոյությունը պետք է լինի բանակցությունների հիմք։ Հայկական կողմի միակ խնդիրը հետևյալն է, որ դե ֆակտո Արցախի հանրապետությունը ընկալվի և ընդունվի միջազգային հանրության կողմից դե յուրե, մնացածը արդեն որոշակի գործիքակազմեր են, որոնց մասին կարելի է երկար խոսել։

-Այնուամենայնիվ, կկարողանա՞ հայկական կողմը բանակցությունները վարել մյունխենյան սկզբունքներով՝ այն պարագայում, երբ սեղանին այժմ ուրիշ փաստաթուղթ է՝ մադրիդյան սկզբունքները։

-Գիտեք, ինձ համար շատ դժվար է ասել, թե հիմա ինչ կա սեղանի վրա, որովհետև բավականին հակասական տեղեկություններ են տարածվում՝ համանախագահները մի բան են ասում, ադրբեջանակն կողմը՝ մեկ այլ բան, մենք ասում ենք այն, ինչ ասում ենք, չեմ ուզում կրկնվել։ Թե ինչ կլինի հետո, դժվար է ասել և ես չգիտեմ, թե կոնկրետ որ կետերի շուրջ է հիմա գնում բանակցությունը։ Նույն կերպ էլի հակասական իրավիճակ է, հայկական կողմը ասում է, որ չկա որևէ փաստաթուղթ, ադրբեջանական կողմը պնդում է հակառակը՝ բնավ հղում չանելով ադրբեջանական աղբյուրներին, համանախագահներն, առհասարակ, աշխատում են չլարել իրավիճակը և այս պարագայու շատ դժվար է որոշակի եզրակացություններ անել։ Ամեն դեպքում կարևոր է, որ հիմքում լինի անկախ Արցախի գոյության փաստը, որն ինքնին դուրս է մղում ինքնորոշման հարցը, Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է և պետք չէ այդ հարցը քննարկման առարկա դարձնել։ Համոզված եմ, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ընդունելու է անկախ Արցախի գոյությունը և այդ ժամանակ արդեն երկու անկախ պետությունները կքննարկեն մնացած հարցերը։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ մյունխենյան սկզբունքները հիմք հանդիսանան նոր փաստաթղթի ձևավորման համար։

-Մինչև հնարավոր կամ անհնար համարելը պետք է դրա համար հիմք ստեղծել, թույլ տվեք ես մյունխենյան սկզբունքներին այդքան լայնածավալ չանդրադառնամ, որովհետև դրանք, ըստ էության ցանկությունների որոշակի ցանկ են մեր կողմից։ Հիմա շատ դժվար է ինչ-որ եզրակացություններ անել, ամեն ինչ կախված է բանակցություններից։

Նմանատիպ Հոդվածներ

Օրենսդրական նախաձեռնությունը պետք է ծառայի իր կոնկրետ նպատակներին և խնդիր չդառնա քաղաքացիների համար․ Արման Աբովյան

Աշխեն

Սա սադրանք էր, բայց սենսացիաներ փնտրելու կարքի չկա. Արման Աբովյանը խորհրդարանի միջադեպի մասին

Diana Amirkhanyan

Արման Աբովյանը մինչ օրս չգիտի` ի վերջո, ո՞վ է եղել իր Ձմեռ պապը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին