-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Մշակույթը սահմաններ չի ճանաչում. Բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում
Այլ Լուրեր

Մշակույթը սահմաններ չի ճանաչում. Բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում

Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, երաժշտական կատարմամբ հանդես է եկել Շուշիում գտնվող Վերին մզկիթում: Նա կատարել է ավստրիացի թավջութակահար Կիան Սոլտանիի (Kian Soltani)  «Persian Fire Dance» ստեղծագործությունը: 

Սևակ Ավանեսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է տեսանյութը՝ նշելով, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում:

«Ես շատ ուրախ եմ գտնվելու այս պարսկական մզկիթում, որր վերականգնվել է վերջերս: Դա ցույց է տալիս, թե ինչպես են հայերը գնահատում մշակույթը՝ անկախ նրանից, որ կրոնին է պատկանում: Մենք հիմա պայքարում ենք իսլամիստ ահաբեկիչների դեմ, բայց լավագույն ձևով պահպանում ենք մզկիթը»,- նշել է Սևակ Ավանեսյանը:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, ինչի հետևանքով վիրավորվել են 3 ռուս լրագրողներ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին