29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100928 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Մշտադիտարկվող զբոսավայրերում խախտումները նվազել են. ԲԸՏՄ
Սոցիալական

Մշտադիտարկվող զբոսավայրերում խախտումները նվազել են. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն oգոստոսի 5-ին կրկնայց են կատարել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Վարչական շրջանի զբոսայգիներում և կանաչ գոտիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում  գրանցվել է խախտումների նվազում։ Պահպանվել են դիմակ կրելու, հերթեր և կուտակումներ չառաջացնելու կանոնները, այնուամենայնիվ տարեց քաղաքացիները երբեմն չեն պահպանել 1.5 մ սոցիալական հեռավորություն։ Տեսչական մարմնի մասնագետների նախազգուշացումներից հետո թերությունները շտկվել են։

Տեսուչները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքների ընթացքում կարևորել են հատկապես տարեց քաղաքացիների հետ անհատական բացատրական աշխատանքները, տրամադրել դիմակներ։

Հիշեցնենք, որ ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ապահովում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

ԲԸՏՄ-ն վերջին օրերին գրանցել է խախտումների էական նվազում

Նատա Հարությունյան

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել Երևանի պատմամշակութային հուշակոթողների տարածքներում

Նատա Հարությունյան

Էքսկուրսիաների, ուխտագնացության ընթացքում խախտվել են հակահամաճարակային անվտագության կանոնները. ԲԸՏՄ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին