Գլխավոր » «Մշտական աշխատանք այս պահին չունեմ». Ռ. Քոչարյան
Քաղաքականություն

«Մշտական աշխատանք այս պահին չունեմ». Ռ. Քոչարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին, թե արդյոք ներկայումս աշխատո՞ւմ է, նշեց. «Հիմա՞։ Մշտական աշխատանք այս պահին չունեմ»։

Դատավորի դիտարկմանը, թե գործի նյութերում նշված է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ, Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. «Այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ եմ, բայց դա չի համարվում մշտական աշխատանք։ Հայաստանում նման կարգավիճակ չկա, դժվարանում եմ հայաստանյան օրենսդրությամբ բացատրել, թե դա ինչ է։ Հանդիսանում եմ այդ ընկերության անկախ տնօրեն, դա չի ենթադրում մշտական ներկա գտնվել այնտեղ, ուղղակի խորհրդի նիստերին մասնակցել և տարբեր հարցերի վերաբերյալ կարծիք, եզրակացություն հայտնել»։

Ռոբերտ Քոչարյանը նաեւ ավելացրեց. «Հիմա մեկ-մեկ մտածում եմ՝ եթե նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի ճնշումներ թույլատրել, ապա դատախազության դեպքում ես մի բան եմ հասկանում, որ օրենքը ոնց որ պլաստիրին լինի՝ ոնց ուզես, մեկնաբանես: Իմ տպավորությամբ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է: Դասագրքերում նշվելու է այս գործի մասին, եւ՛ այս գործը ունենալու է բացասական, եւ՛ դրական հերոսներ»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին