24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106896 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Մոլդովական 2/2 շենքում հրդեհը մարվել է․ տուժածներ չկան
Այլ Լուրեր

Մոլդովական 2/2 շենքում հրդեհը մարվել է․ տուժածներ չկան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին, մարվել՝ 18։00-ին։

Այրվել են չորս սենյականոց բնակարանի 3 սենյակի և խոհանոցի գույքը, ջերմահարվել՝ կից սենյակի պատերը (8 քմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ)։

Փրկարարները տարհանել են երկու քաղաքացու․ տուժածներ չկան։

Նմանատիպ Հոդվածներ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 44.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Անի Գրիգորյան

Նալբանդյան գյուղի դպրոցում բռնկված հրդեհը մարվել է

Անի Գրիգորյան

Մոլդովական 2/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին