29 C
Yerevan
25 Սեպտեմբերի, 2020
99948.8 By Google Analytics 24.09.2020
Գլխավոր » Մոլդովան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի պատվաստանյութի մատակարարումների հարցով
Աշխարհ

Մոլդովան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի պատվաստանյութի մատակարարումների հարցով

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը օգոստոսի 14-ին հայտնել Է, որ երկրի իշխանությունները պաշտոնապես Ռուսաստանի կառավարությանն են դիմել այն հարցով, որպեսզի կորոնավիրուսի պատվաստանյութը Մոլդովայի Հանրապետություն մատակարարվի անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ-ն որոշի սկսել դրա արտահանումը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսի 11-ին գրանցել Է COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Ն.Ֆ. Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդումների հիմնադրամի հետ համատեղ: Նա ստացել Է «Արբանյակ V» անվանումը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել Է, որ պատվաստանյութը կսկսի արտադրվել երկու հարթակներում՝ Գամալեյայի կենտրոնի եւ «Բիննոֆարմ» գործարանի կողմից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ պատվաստանյութն անցել Է բոլոր անհրաժեշտ ստուգումները եւ ձեւավորում Է կայուն իմունիտետ:

«Մենք պահպանում ենք այն երկրների հետ շփումները, որոնք հայտարարում են, որ արդեն գտել են պատվաստանյութը, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք կապի մեջ ենք եւ պաշտոնապես դիմել ենք ՌԴ-ի մեր գործընկերներին, որպեսզի այն պահին, երբ նրանք որոշեն սկսել արտահանումը, եւ դա թույլատրվի միջազգային նորմերով, պատվաստանյութը մատակարարվի նաեւ Մոլդովա»,-հայտարարել Է Դոդոնը տեսաուղերձում, որը հեռարձակվել Է Facebook-ի նրա Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19-ի եւս մեկ զոհ. Վրաստանում 70-ամյա հիվանդ Է մահացել

Անի Գրիգորյան

ԱԶԲ-ն COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին հատկացնում է 2 մլն դոլարի դրամաշնորհ

Նատա Հարությունյան

COVID-19-ի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն ՀՀ կառավարությանը կհատկացնի 30 մլն եվրո

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին