30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82428.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Մոնթե Մելքոնյանի վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն
Այլ Լուրեր

Մոնթե Մելքոնյանի վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում։ Ընդունելությանը կարող են մասնակցել 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններն ավարտած տղաները և աղջիկները։ Ընդունելությանը հայտագրելու համար դիմումները լրացվում են էլեկտրոնային տարբերակով monte.am կայքում մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը։

Ռազմամարզական վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով և չափորոշիչներով։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրված է monte.am կայքում։ Հայտագրումից հետո դիմորդները կանցնեն բժշկական անվճար զննություն։ Բժշկական զննություն անցած դիմորդները կմասնակցեն քննություն-հարցազրույցի։

Ընդունելության հետ կապված հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 060 71-30-00, 60-71-30-03, 060 71-30-01 հեռախոսահամարներով։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին