15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Մոռանում են, որ հեղափոխությունը հենց իրենց դեմ էր և փորձում են փրկել հեղափոխությունը հեղափոխականներից․ վերլուծաբան
Քաղաքականություն

Մոռանում են, որ հեղափոխությունը հենց իրենց դեմ էր և փորձում են փրկել հեղափոխությունը հեղափոխականներից․ վերլուծաբան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am –ի  զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Գոռ Մադոյանը։

-Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր վերջին գրառման մեջ կրկին անդրադարձել է իշխող քաղաքական ուժին։ Նա մասնավորապես նշել էր, որ «Իմ քայլը» դեռ հնարավորություն ունի անել իր քայլը և իր թիմակիցներից ընտրել մեկին, որը կփոխարինի վարչապետ Նիկոլ Փաշինայնին։ Նման հայտարարությամբ, ըստ Ձեզ, Մինասյանը ի՞նչ նպատակ է հետապնդում։  Ինչու՞ հենց իշխող թիմի ներսից պետք է լինի Փաշինյանին փոխարինողը։

-Առաջնային նպատակը, իհարկե, մի բաժակ ջրում տեղեկատվական փոթորիկ ստեղծելն է և տպավորություն ստեղծել, թե իշխանական թիմում ի դեմս խորհրդարանական մեծամասնության կարող են լինել դժգոհություններ, կամ կարող են լինել մարդիկ, ովքեր դուրս կգան թիմից կամ կփորձեն աշխատել թիմի դեմ նաև հենց վարչապետի դեմ, բայց հասկանալի է, որ դրանք ուղղակի ավելի շատ, Միքայել Մինասյանի պատկերացրած ֆեյսբուքապետության կառավարման մոդելի մեջ է մտնում, քանի որ իրական հող, սոցիալական բազա չկա այդպիսի իրավիճակի և ինքը, իր խորհրդատուներն ու թիմը փորձում են ինչ-որ, այսպես ասած, տեղեկատվական իրականություն ստեղծել, թե կա ինչ-որ հակասություն թիմի մեջ։ Եթե կհիշեք, մի քանի օր առաջ նմանատիպ հայտարարությամբ կրկին հանդես եկավ Մինասյանը՝ կոնսենսուս մինուս մեկ, որը էլի նույն տրամաբանության մեջ էր։

-Այսինքն՝ այս ամենը կեղծ օրակա՞րգ  է, որը նպատակ է հետապնդում պառակտե՞լ իշխանական թիմին։

-Ավելի շատ փորձել ցույց տալ, թե թիմում հնարավոր են ինչ-որ խմորումներ, թե անկայունություն և անհամաձայնություն կա խորհրդարանում և, համավարակով պայմանավորված կառավարման որոշ խնդիրներ, փորձել ուղղորդել ներիշխանական թիմ, բայց դրանք ավելի շատ տեղեկատվական կեղծ օրակարգերի, այսպես ասած, ֆեյսբուքյան իրականության տրամաբանության մեջ են։

-Վերջին շրջանում՝  տարբեր լրատվականներում, հաճախակի կարելի է հանդիպել նյութերի, որոնց համաձայն վարչապետ Փաշինյանի հեռանալուն քիչ է մնացել, քննարկվում են հեռացումի մի քանի եղանակներ և այլն։ Սրանք ևս այդ տրամաբանության մե՞ջ պետք է դիտարկենք։

-Այդ ոճի նյութեր մեկ տարուց ավել է շրջանառվում են, այսինքն՝ խոսվում է խորհրդարանական վաղաժամ ընտրությունների, այն ցրելու մասին, ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին։ Այս փուլում՝ կապված նաև արտաքին հարաբերությունների զարգացման հետ, այս պարագայում Ռուսաստանի հետ, փորձում են տպավորություն ստեղծել, որ, իրենց խոսքերով ասած, ճգնաժամն այնքան է խորացել, որ հիմա էլ իրենց հռչակած կոնսենսուս մինուս մեկը կյանքի կոչելու ժամանակն է, և հենց իշխող թիմը իր ներսից պետք է նոր առաջնորդ ընտրի և իրենց հիմնական լոզունգը «Հեղափոխության փրկության մեջ է», այսինքն՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ են փորձում հանդես գալ, ավելի հեղափոխական, քան հեղափոխություն անողները, մոռանալով, որ այդ հեղափոխությունը հենց իրենց դեմ էր և փորձում են փրկել հեղափոխությունը հեղափոխականներից։ Իհարկե, օբյեկտիվ խնդիր կա, որ համաճարակի հետ կապված, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը անկում է ապրում, և նրանք ուղղակի փորձում են այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահել և, քարոզչական առումով, ավելի ակտիվացնել իրենց գործողությունները՝ որպես դաշնակից ունենալով ռուսաստանյան ուժերին, որոնք ևս, այսպես ասած, ոչ բարեկամական և ոչ բարեհաճ հայտարարություններ են անում իշխանության հասցեին։

-Այսինքն՝ նման կեղծ օրակարգերի առաջիկայում կրկին սպասե՞նք։

-Իհարկե՛, եթե մեկ տարուց ավել է նույնաբովանդակ հայտարարություններ արվում են, էլի կտեսնենք, քանի որ իրենք հասկանում են, որ նախկին բառապաշարով և լեզվամտածողությամբ չեն կարող խոսել հասարակության հետ և վերցնելով հեղափոխական դիսկուրսը՝ փորձում են ներկայանալ ավելի հեղափոխական և փրկել հեղափոխությունը։

Նմանատիպ Հոդվածներ

Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Միքայել Մինասյանին. «ՀԺ»

Սերինե

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ու ՌԴ մաքսայինը տոտալ իգնոր են անում Միքայել Մինասյանի «բացահայտումները»

Սերինե

Միքայել Մինասյանը՝ կորոնավիրուսի զոհերի հիշատակի վատ փաստաբան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին