21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107347.2 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Մոսկվայում եռակողմ խորհրդակցությունների մասին
Այլ Լուրեր

Մոսկվայում եռակողմ խորհրդակցությունների մասին

Ինչպես եւ սպասվում էր, Ռուսաստանը վերցրեց իր ձեռքը զինադադար հաստատելու նախաձեռնությունը:

Երեկ երեկոյան ՌԴ նախագահը մի շարք զրույցներ ունեցավ կողմերի հետ, որի արդյունքում գտնվեց զինադադարի հաստատման ամենահարմար ձևակերպումը՝ պայմանավորված վիրավորների և զոհվածների մարմինները ռազմի դաշտից դուրս բերելու անհրաժեշտությամբ:

Սա մի հնարավորություն է, որը պետք է օգտագործեն կողմերը՝ կանգնեցնելու պատերազմը և նստելու բանակցությունների սեղանին: Սկսվում է դժվարին մի նոր շրջան, որտեղ հարկավոր են հմուտ դիվանագիտություն և միջազգային ասպարեզում ամուր դիրքեր:

Իհարկե առանցքային նշանակություն ունի ներքաղաքական իրավիճակը, սակայն դրա մասին այսօր խոսելը ժամանակավրեպ է:

Ինչ վերաբերում է արտաքին ֆրոնտում ստեղծված իրավիճակին, ապա հարկ է նշել երկու հիմնական գործոն.

— միջազգային հեղինակավոր կառույցների և անդամ երկրների ընդգծված դրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ՝ պայմանավորված իշխանության բարձր լեգիտիմությամբ և հաջողությամբ, թուրք-ազերի ռազմական հարձակման դիմագրավմամբ,

— Ադրբեջանի նկատմամբ խորացող բացասական տրամադրություններ, որը պայմանավորված է  հակամարտությունում Թուրքիայի, օտարերկրյա վարձկան գրոհայինների և ահաբեկչական խմբերի ներգրավվածությամբ և խորացող գիտակցությամբ, որ պատերազմը հենց Ադրբեջանն է սանձազերծել:  

Սրանք են հանգուցային կետերը, որոնք միանգամայն դրական ֆոն են ստեղծում միջազգային ասպարեզում հակառակորդի գործած ոճրագործությունների մասին աշխարհին հայտնելու, իրավական գնահատականներ տալու և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու առումով:

Հայաստանի ու Արցախի նկատմամբ համակրանքի առկայությունը նեցուկ կլինի մեր դիվանագիտությանը՝ մարդասիրական հրադադարի հաստատման և բանակցային դիրքերը ամրապնդելու համար: Այսօր է իրականում դրվում այն հիմքը, որը կօգնի արդյունավետ բանակցել և ապահովել հողի վրա թանկ գնով ձեռք բերված հաղթանակի վերափոխումը երկարատև խաղաղության: Հայաստանի իշխանությունները ի զորու են դա անելու, հատկապես երբ կա մեծ աջակցություն ժողովրդի կողմից: Այդ աջակցությունը լրացուցիչ ուժ է տալու իշխանությանը այս անգամ էլ բանակցային դաշտում հաղթանակ գրանցելու համար: 

Անահիտ Փանոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. օրակարգում ԼՂ հարցն է

Անի Գրիգորյան

Մոսկվայում մեկնարկում է ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը. ուղիղ

Նատա Հարությունյան

Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման համար

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին