21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90710.4 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Մոսկվայում նկատել են կորոնավիրուսով հիվանդացության տեմպի նվազում
Այլ Լուրեր

Մոսկվայում նկատել են կորոնավիրուսով հիվանդացության տեմպի նվազում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մոսկվայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը գրեթե 10 տոկոսով ավելի քիչ է, քան մեկ շաբաթ առաջ, արդեն 4 օր նոր դեպքերի թիվը ցածր է՝ 600-ի սահմաններում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբին: 

«Ռուսաստանի մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսի 680 նոր դեպք: Սա 9.3% -ով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Չորս օր շարունակ նոր դեպքերի թիվը ցածր մակարդակում է՝ մոտ 600-ի սահմաններում»,-հայտնել են շտաբից:

Նշվում է նաև, որ նոր դեպքերի 45 տոկոսը 18-45 տարեկան մարդիկ են, 32.7 տոկոսը՝ 46-65 տարեկան, 10.4 տոկոսը՝ 66-79 տարեկան: Իսկ 5.4 տոկոսը 80-ից բարձր տարիքի անձինք են, 6.5 տոկոսը՝ երեխաներ: 

«Բոլոր պացիենտները, ինչպես նաև նրանց հետ սերտ շփվածներն արդեն բժշկական հսկողության տակ են»,-հայտնել են շտաբից: 

Նմանատիպ Հոդվածներ

ՌԵՍՈ-ի համասեփականատերերը կփոխհատուցեն Մոսկվայում ադրբեջանական բիզնեսի կրած վնասը

Սերինե

ՌԴ-ում ադրբեջանցիների սադրանքների նպատակն է խարխլել ազգամիջյան համաձայնության հիմքերը․ դեսպանատուն

Սերինե

Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի անցակետում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին