21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90707.2 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » «Մոտեցումը պետք է լինի գերլուրջ». քաղաքապետ Մարությանը հանդիպել է բուժհիմնարկների տնօրենների հետ
Այլ Լուրեր

«Մոտեցումը պետք է լինի գերլուրջ». քաղաքապետ Մարությանը հանդիպել է բուժհիմնարկների տնօրենների հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Մայիսի 21-ից առողջապահության նախարարի հրամանով այն քաղաքացիները, որոնք կոնտակտավոր են և չունեն կորոնավիրուսի ախտանշաններ կամ հիվանդությունն ընթանում է թեթև, մեկուսացվում են տանը՝ հսկվում պոլիկլինիկայի բժշկի կողմից: Անդրադառնալով կազմակերպվող աշխատանքներին՝ քաղաքապետ Մարությանը ներկայացրել է այն հիմնական դիտարկումները, որոնք անհրաժեշտ են տնային հսկողության գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար:

«Կան պոլիկլինիկաներ, որոնք շատ ավելի լավ են աշխատում և դա կոնկրետ կազմակերպչական հարց է: Պայմանները նույնն են. մի տնօրենը ավելի լավ է կազմակերպում աշխատանքը կամ ավելի սրտացավ է, քան մյուս պոլիկլինիկայի տնօրենը: Դա նշանակում է, որ այդ պոլիկլինիկայի տնօրենն ունի աշխատելու ձգտում և հասցնելու իր պոլիկլինիկան այն մակարդակի, որի շնորհիվ մենք մեր քաղաքացիներից ստանանք դրական արձագանք, գոհունակություն, ոչ թե դժգոհություն, էլի եմ նշում՝ եղած պայմաններից ելնելով: Բնականաբար, յուրաքանչյուր խնդիր, որը տալիս ենք մենք, դրա պատասխանատուն ես եմ, ինչպես նաև ես այն մարդն եմ, ով պաշտպանում է ձեր շահերը, ով գիտի խնդիրները, և փորձում է դրանց լուծում տալ: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ պահանջելու եմ գերլուրջ մոտեցում»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Աշխատանքային քննարկման ընթացքում բուժհիմնարկների պատասխանատուները, խոսելով առկա խնդիրների մասին, ներկայացրել են նաև իրենց առաջարկները:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը մշտական կապի մեջ է բոլոր բուժհաստատությունների հետ, քննարկվում են ծագող խնդիրները: Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանն առարկայական արձագանքում է քաղաքացիների բոլոր դիմում-բողոքներին՝ խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

«Դա սկզբունք է մեզ համար, որպեսզի խնդիրը չմնա միայն թղթի վրա, եթե այն ունի իրականում լուծում: Եթե ունենք առարկայական լուծումներ, քաղաքային իշխանությունը պատրաստ է 24 ժամ լսել, աջակցել և փորձել լուծումներ տալ»,- նշել է փոխքաղաքապետը:

Քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս իր և երևանցիների անունից շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ ովքեր այս օրերին անձնվիրաբար շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականություններն առավել ծանրաբեռնված աշխատակարգով:

Նմանատիպ Հոդվածներ

Ցավակցության եւ զորակցության ուղերձով դիմել եմ Բեյրութի քաղաքապետին. Հայկ Մարության

Նատա Հարությունյան

Մաշտոցի պուրակում շինարարական աշխատանքները դադարեցվել են

Անի Գրիգորյան

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը (ուղիղ եթեր)

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին