30 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Մոտ 3 մլրդ 370 մլն դրամ. որքան գումար խնայվեց Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու արդյունքում
Այլ Լուրեր

Մոտ 3 մլրդ 370 մլն դրամ. որքան գումար խնայվեց Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու արդյունքում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այս տարվա փետրվարի 20-ին Կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 3,5 միլիարդ դրամ հատկացրեց՝ ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կազմակերպելու համար։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի 6 անդամների պաշտոնավարումը դադարեցնելուն էր վերաբերում։ 

Ինչպես հայտնի է, ԱԺ-ն հավանություն տվեց հանրաքվեն չեղարկելու նախագծին կորոնավիրուսի համավարակի պատճառով և այն չեղարկվեց: Իսկ ՍԴ-ի հարցի լուծման համար ընտրվեց ԱԺ-ի միջոցով Սահմանադրական փոփոխություն անելու տարբերակը, որով Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, իսկ ՍԴ 3 անդամները, որոնք 12 տարուց ավելի էին պաշտոնավարել, դադարեցին պաշտոնավարել: 

NewArmenia.am-ը որոշեց հաշվարկել, թե որքան գումար խնայվեց հանրաքվեի չեղարկման արդյունքում: 3,5 միլիարդը հատկացվել էր ԿԸՀ-ին ու ոստիկանությանը: 660 մլն դրամով ԿԸՀ-ն հանրաքվեի օրը տեղամասերի մեծ մասում՝ առնվազն 1500-ում պետք է տեսախցիկներ տեղադրեր և ապահովեր քվեարկության ընթացքի ու արդյունքների ամփոփման առցանց հեռարձակումը, որը պետք է իրականացներ «Յուքոմը»։

Ըստ ԿԸՀ-ի՝ թե այս գումարից որքանն է ծախսվել, հայտնի կդառնա «Յուքոմի» հետ պայմանագրի դադարեցումից հետո: Ասել է թե՝ չնայած հանրաքվեն փաստացի չեղարկվել է, «Յուքոմի» հետ պայմանագիրը չի չեղարկվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն 125 մլն 601 հազար դրամ՝ մոտ 250 հազար դոլար ծախսել է չեղարկված սահմանադրական հանրաքվեի գումարից: Այս մասին արդեն տեղեկացրել էինք: Բացի առցանց հեռարձակման ապահովման գումարից, կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացել էր ևս 2 մլրդ 553 մլն դրամ՝ հանրաքվեի կազմակերպչական այլ ծախսերի համար: Ըստ ԿԸՀ-ի՝ իրենք փետրվարի 11-ից են սկսել նախապատրաստական աշխատանքները: 11.2 մլն դրամով տարածքային ընտրական հանձնաժողովների համար գրենական պիտույքներ են ձեռք բերել, 12մլն դրամի բենզինի կտրոնների՝ ՏԸՀ-ների համար: 29 մլն դրամի կնիքներ են ձեռք բերել՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների համար: 

14.6 մլն ԿԸՀ-ն ծախսել է ձևաթղթեր, վկայականներ և պաստառներ տպելու համար: 41.4 մլն դրամով ԿԸՀ-ն ձեռք է բերել ընտրողներին տրամադրվող ծրարվեր, ստվարաթղթե քվեախցեր և այլն: 

Ոստիկանությանը Կառավարությունը մոտ 250 միլիոն էր տվել՝ ընտրողների ցուցակները կազմել-տպելու, նաև՝ հանրաքվեի ծանուցման ծախսերի համար։

Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը մեր հարցին ի պատասխան ասել էր, թե «3,5 միլիոն դրամի թուղթ եւ տպիչների քարթրիջ են գնել, ծանուցումների համար նախատեսված 248 միլիոնը չի ծախսվել»: Հստակեցմանը, թե 248 մլն դրամը վերադարձվե՞լ է բյուջե, Ահարոնյանը պատասխանել է, որ այդ գումարը հատուկ հաշվեհամարին է:

Ստացվում է՝ Սահմանադրական դատարանի ճգմնաժամի լուծման այս տարբերակն ընտրելու և հանրաքվեն չեղարկելու արդյունքում պետությունը, նախնական հաշվարկով, խնայել է մոտ 3 մլրդ 370 մլն դրամ:

 Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին