21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90707.2 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Մոտ 600 հազար դրամ. որքան թոշակ կստանան ՍԴ նախկին անդամները
Այլ Լուրեր

Մոտ 600 հազար դրամ. որքան թոշակ կստանան ՍԴ նախկին անդամները

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՍԴ դատավորների համար կենսաթոշակային նոր երաշխիքներ ապահովող օրենքի ընդունումից հետո ՍԴ նախկին անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը չեն օգտվի վաղ կենսաթոշակի անցելու մասին ձմռանն ընդունված օրենքից, որով սահմանվել էր, որ հրաժարականի դեպքում ՍԴ անդամները կստանային աշխատավարձի չափ թոշակ: 

ՍԴ նախկին անդամներն այդպիսով թոշակի կգնան մինչ այդ գործող օրենքով, ըստ որի՝ կստանան իրենց աշխատավարձի մոտ 75 տոկոսը՝ գումարած աշխատանքային ստաժով պայմանավորված հավելումները: 

Ինչպես հայտնի է՝ հունիսի 30-ին Ազգային ժողովն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի Կենսաթոշակային ապահովման վարչության պետ Անահիտ Գալստյանը NewArmenia.am-ին ասաց, որ ՍԴ նախկին անդամների թոշակը կարգավորվելու է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով: 

«ՍԴ նախկին անդամները իրենց կենսաթոշակի իրավունքն իրացնելու են օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով: Որքան կլինի կենսաթոշակի չափը, ասել չեմ կարող, որովհետև դա փոխկապակցված է ստաժի, պաշտոնից դուրս գալու դրությամբ աշխատավարձի հետ: Նաև՝ յուրաքանչյուր դատավոր ունի հավելման իրավունք, նախկինում այդ հավելումը տրվել է յուրաքանչյուր տարվա համար, բայց 2014-ին, երբ ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը» ուժի մեջ մտավ, էնտեղ հավելման սահմանման այլ կարգ դրվեց»,-ասաց Գալստյանը: 

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Սահմանադրական դատարանի դատավորների ու անդամների աշխատավարձի չափը, ներառյալ եկամտային հարկը, կազմում է 793 հազար 680 դրամ: Դրա 75 տոկոսը մոտ 600 հազար դրամ է: 

«Գուցե դա իրենց դրուքաչափն է, որին դեռ պիտի հավելումը գումարվի: Տարբեր են լինելու չափերը՝ կախված ստաժից: Չեմ կարող հստակ ասել՝ որքան կլինի կենսաթոշակը»,-ասաց սոցապ նախարարության պաշտոնյան: 

Հիշեցնենք, որ երբ իշխանությունը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունները, ՍԴ նախկին անդամ Ֆելիքս Թոխյանը հարց ուղղեց, թե ով պետք է փակի իր վարկերը, իսկ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ ՄԻԵԴ-ում աշխատանքը թողել, եկել է, որպեսզի ՍԴ դատավոր աշխատի: 

ՍԴ նախկին անդամների տեսակետը ընդունված փոփոխության առթիվ  չհաջողվեց պարզել. ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ իրեն լավ չի զգում, 2 օրից կխոսի, Ֆելիքս Թոխյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հետ նույնպես չհաջողվեց կապվել, նրա հեռախոսն անջատված էր: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը հավանաբար ետ կկանչվեն. «Հրապարակ»

Սերինե

Կարելի է քննարկել այդ տարբերակը․պատգամավորը՝ՀՀ նախագահի՝ ՍԴ դատավորներին նշանակելու տարբերակի մասին

Սերինե

ՍԴ դատավորները երկու տարբերակ ունեն. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին