5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116720 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Մրցույթին զուգընթաց կայացված որոշումը չի ենթադրում մրցույթի կասեցում կամ որոշման չեղարկում․ ԿԳՄՍՆ
Գիտակրթական

Մրցույթին զուգընթաց կայացված որոշումը չի ենթադրում մրցույթի կասեցում կամ որոշման չեղարկում․ ԿԳՄՍՆ

Այսօր 22 կողմ ձայնով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդը ռեկտորի պաշտոնում ընտրեց  Դիանա Գալոյանին։

Ուշագրավ է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ)  նախագահի այսօրվա հրամանով անվավեր է ճանաչվել Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին 2015 թվականի հրամանը:

Ընդգծենք, որ  ռեկտոր դառնալու համար դոկտորի գիտական աստիճանը պարտադիր պայման է: Այս դեպքում, փաստորեն, Գալոյանը ռեկտորի պաշտոնում ընտրվել է ի հեճուկս  այդ պաշտոնի  համար պարտադիր պայմանին չհամապատասխանելու:

New Armenia.am –ը  ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց, թե այսպիսի իրավիճակում ի՞նչ ընթացակարգ է գործում, եւ արդյոք հնարավո՞ր է չեղարկվեն մրցույթի արդյունքները:

 «Դիանա Գալոյանն այսօր ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր հունիսին հայտարարված մրցույթի արդյունքում։ Ինչ վերաբերում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի այսօրվա հրամանին, ապա այդ գործընթացը կուսումնասիրվի, և կձեռնարկվեն համապատասխան գործողություններ: Մրցույթին զուգընթաց կայացված որոշումը չի ենթադրում մրցույթի կասեցում կամ որոշման չեղարկում»,- մեր հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ԿԳՄՍ նախարարն այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն

Անի Գրիգորյան

ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է Արցախի հերոսների դպրոցներին և մի խումբ մանկավարժների

Անի Գրիգորյան

ԿԳՄՍ ներկայացուցիչները միջազգային գործընկերներին իրազեկել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին