21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90707.2 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » «Յուրաքանչյուր լուման ծառայելու է իր նպատակին». Հայկ Մարությանը հյուրընկալել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչներին
Այլ Լուրեր

«Յուրաքանչյուր լուման ծառայելու է իր նպատակին». Հայկ Մարությանը հյուրընկալել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերության ներկայացուցիչներին: Ընկերությունը կնքված պայմանագրով ապահովում է Երևանի քաղաքապետարանի և ենթակա կառույցների վառելիքի մատակարարումը: Հաշվի առնելով վառելիքի շուկայական արժեքի անկումը՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարանին առաջարկել է փոփոխություն մտցնել պայմանագրի մեջ և վառելիքը մատակարարել նոր՝ իջեցված արժեքով: Դրա շնորհիվ երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում քաղաքապետարանը տնտեսել է 163 մլն 499000 դրամ: Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության և համայնքին աջակցելու համար՝  քաղաքապետ Մարությանը նշել է, որ տնտեսված գումարն ուղղվելու է քաղաքի զարգացմանն ու հարմարավետ միջավայրի ապահովմանը:

«Սոցիալական պատասխանատվության այս զգացումի շնորհիվ է նաև, որ մենք կարողանում ենք քայլեր ձեռնարկել քաղաքում կուտակված խնդիրներին համակարգային ու հիմնավոր լուծումներ տալու նպատակով: Վստահ եղեք, որ յուրաքանչյուր լուման ծառայելու է իր նպատակին»,- նշել է քաղաքապետն ու հավելել, որ համայնքը կանգնած է բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր մասնակցում են քաղաքի կառուցմանը:


Երևան համայնքին աջակցելու և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետը շնորհակալագրով է պարգևատրել «ՍԻ ՓԻ ԷՍ ՕԻԼ» ընկերությանը:

Նմանատիպ Հոդվածներ

Ցավակցության եւ զորակցության ուղերձով դիմել եմ Բեյրութի քաղաքապետին. Հայկ Մարության

Նատա Հարությունյան

Մաշտոցի պուրակում շինարարական աշխատանքները դադարեցվել են

Անի Գրիգորյան

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը (ուղիղ եթեր)

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին