19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99689.6 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Նաթանյահուն շնորհակալ է Իսրայելի եւ ԱՄԷ-ի համաձայնությունը պաշտպանող երկրներին
Աշխարհ

Նաթանյահուն շնորհակալ է Իսրայելի եւ ԱՄԷ-ի համաձայնությունը պաշտպանող երկրներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օգոստոսի 14-ին շնորհակալություն Է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին եւ Օմանի եւ Բահրեյնի կառավարություններին հրեական պետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջեւ հաշտության համաձայնության պաշտպանության համար:

Օգոստոսի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի՝ իր Էջում հայտնել Է, որ Իսրայելը եւ ԱՄԷ-ն համաձայնությունների են հասել երկկողմ հարաբերությունների լիակատար նորմալացման շուրջը: Ինչպես ակնկալվում Է, Իսրայելի եւ ԱՄԷ-ի պատվիրակություններն արդեն հաջորդ շաբաթ կարող են ստորագրել երկկողմ համաձայնագիր, այդ թվում ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ ավիաչվերթների, անվտանգության, հեռահաղորդակցությունների, տեխնոլոգիաների, Էներգետիկայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի, դեսպանությունների փոխադարձ հինման շուրջը:

Նորմալացման շուրջը ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես, նախատեսում են Իսրայելի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի եւ Հորդանանի հովտի նկատմամբ ինքնիշխանության տարածման քայլերի դադարեցում, ինչը նախատեսված Է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան պլանով: Այնուամենայնիվ պաղեստինյան ղեկավաությունում չափազանց կոշտ են արձագանքել Աբու Դաբիի քայլին՝ այն համարելով դավաճանություն եւ «արաբական հաշտության նախաձեռնության խորտակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին