Գլխավոր » Նաիրիտցիները գոհ են Վարագ Սիսեռյանի հետ հանդիպումից․ «Ընդհանուր հայտարարի եկանք»
Տնտեսություն և Բիզնես

Նաիրիտցիները գոհ են Վարագ Սիսեռյանի հետ հանդիպումից․ «Ընդհանուր հայտարարի եկանք»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Քիչ առաջ ավարտվել է նաիրիտցիների համակարգող խմբի հանդիպումը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ Վարագ Սիսեռյանի հետ։

«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը NewArmenia.am-ին տեղեկացրեց, որ հանդիպումը բավականին արդյունավետ է անցել, քննարկվել է ներդրողներին ներկայացվելիք փաստաթուղթը և համաձայնություն է ձեռք բեվել։

«Ընդհանուր հայտարարի եկանք, որ մի շաբաթից՝ հաջորդ ուրբաթ օրը, կրկին հանդիպում ենք իր մոտ և ներկայացնում ենք վերջնական փաստաթուղթը, թե ինչ չափորոշիչներ պետք է սահմանվեն ներդրողի համար»,- ասաց Կ․Իսրայելյանը՝ նկատելով, որ կառավարությունը ևս, կարծես, շահագրգիռ է, որպեսզի գործարանը վերագործարկվի։

Այս 1 շաբաթում, ըստ նրա, նաիրիտցիներն այդ փաստաթղթի շուրջ պետք է աշխատեն էկոնոմիկայի նախարարության և էներեգետիկայի պատասխանատուների հետ։

Նկատենք, որ ներդրողներին ներկայացվելիք պայմանների մասին փաստաթուղթ մշակելու այս հարցն արդեն շուրջ 3 ամիս է, օրակարգում է։

Կ․Իսրայելյանը նաև նշեց, որ մինչև պայմանների մասին վերջնական փաստաթուղթ չլինի, ներդրող հնարավոր չէ գտնել։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին