13 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Այլ Լուրեր

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ եւ մաղթել խաղաղություն և շարունակական առաջընթաց: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայ-հունական դարավոր բարեկամության հիմքում ընկած են մեր ժողովուրդների նույնական արժեքները, պատմամշակութային սերտ առնչությունները և փոխադարձ անկեղծ համակրանքը:

Համոզված եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:  

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին