15 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ
Այլ Լուրեր

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բարեկամական կապերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը։ Մեր երկրների միջև փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է նորանոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն օգտագործելու համար»,— մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:

Հայաստանի նախագահը Հնդկաստանի իր պաշտոնակցին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։ 

Նմանատիպ Հոդվածներ

Երբեք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում. ՀՀ նախագահ

Անի Գրիգորյան

ՀՀ նախագահն Ադրբեջանի հրահրած պատերազմի առնչությամբ նամակ է հղել Հորդանանի թագավորին

Անի Գրիգորյան

Արմեն Սարգսյանն Ադրբեջանի հրահրած պատերազմի առնչությամբ դիմել է Եգիպտոսի նախագահին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին