29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Նախագահ Սարգսյանը պարգևներ է հանձնել երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչների
Այլ Լուրեր

Նախագահ Սարգսյանը պարգևներ է հանձնել երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչների

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչներ՝ Կոմիտասի անվան ազգային քառյակի 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը, 2-րդ ջութակահար Սյուզի Երիցյանը, քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, ինչպես նաև թավջութակահար Արամ Թալալյանը, գրականագետ Ավետիք Իսահակյանը և Համահայկական խաղերի երևանյան գրասենյակի ղեկավար Դավիթ Չիբուխչյանն արժանացել են պետական բարձր պարգևների՝ իրենց ոլորտների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով պարգևատրվածներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նրանք իրենց գործունեությամբ, արվեստով, կատարած աշխատանքով արդեն իսկ վաստակել են ժողովրդի հարգանքն ու գնահատանքը: «Ուրախ եմ, որ երկար տարիների ձեր հայրենանվեր ներդրումը գնահատվում է ոչ միայն շքանշանով, այլև մեր ժողովրդի կողմից,-նշել է նախագահը:— Քաջալերում եմ այն գործունեությունը, որ իրականացրել եք վերջին տարիներին և վստահ եմ, որ շարունակելու եք նույն եռանդով և նվիրումով»:

Պարգևների արժանացած գործիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նույնիսկ ներկայիս դժվարին իրավիճակում իրենց վաստակը գնահատելու և արժևորելու համար:

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

Նատա Հարությունյան

Նախագահ Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»

Նատա Հարությունյան

«Այստեղ դրախտ է». Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին