13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանը
Այլ Լուրեր

Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

«Ուրախ եմ լինել Շվեդիայի Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում»,— ասել է Պատրիկ Սվենսոնը՝ Հայաստանի նախագահին փոխանցելով Շվեդիայի թագավորի և կառավարության ողջույններն ու բարեմաղթանքները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ իր ջանքերը կնպատակաուղղի հայ-շվեդական բարձր մակարդակի հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ նա իր փորձառությունը կներդնի՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար:

Խոսելով իր օրակարգային առաջնահերթությունների մասին՝ դեսպան Սվենսոնը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը և նշել, որ ակնկալում է ավելի շատ շվեդական ընկերություններ տեսնել Հայաստանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ: Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը՝ նշելով, որ Շվեդիան այս ոլորտում մեծ հաջողություններ և լավ ավանդույթներ ունի: Նախագահ Սարգսյանն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կարևոր դերը Հայաստանի ապագայի համար: Այդ համատեքստում նա անդրադարձել է մեր երկրում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնությանը և դրա շրջանակում շվեդական ընկերությունների հետ հնարավոր գործակցությանը:

Նմանատիպ Հոդվածներ

«Մինչև չի լինում ՀՀ նախագահի հրամանը, չենք մեկնաբանում»․ Աննա Նաղդալյանը Իսրայելում` ՀՀ նոր դեսպան նշանակելու մասին

Սերինե

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի թագավոր Ֆիլիպին

Անի Գրիգորյան

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին