Գլխավոր » Նախագահ Սարգսյանն այցելել է Eco Garden Corporation գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություն
Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանն այցելել է Eco Garden Corporation գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը եղել է Չինարի և Սյգեձոր համայնքների միջև գտնվող Eco Garden Corporation գյուղմթերքի ընդունման և պահածոյացման ձեռնարկությունում։

Նախագահը շրջայց է կատարել ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական հզորություններին։ Տնօրեն Սամվել Մարկոսյանը նշել է, որ 2010 թվականին հիմնված ձեռնարկությունն արտադրում է տարբեր տեսակի պահածոներ, արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Արտադրության համար անհրաժեշտ մրգի և բանջարեղենի մթերման 80%-ը ապահովվում է տեղի գյուղական համայնքներից: Ձեռնարկության աշխատակիցները հիմնականում Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքներից են։ 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին