February 17, 2020
Գլխավոր » Նախապես հայտարարագրված 3800 ավտոմեքենա Հայաստան է ներմուծվել նախկին մաքսատուրքերով
Տնտեսություն և Բիզնես

Նախապես հայտարարագրված 3800 ավտոմեքենա Հայաստան է ներմուծվել նախկին մաքսատուրքերով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նախապես հայտարարագրված 3800 ավտոմեքենա այս տարվա հունվարին Հայաստան է ներմուծվել նախկին՝ ավելի ցածր մաքսատուրքերով: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Ներկայացվել էր մոտ 4500 նախնական հայտարարագիր: Դրանցից 3800-ի կարգին հունվար ամսին մաքսազերծվեցին: Փետրվարին 80-85 ավտոմեքենա է ձևակերպվել՝ արդեն իսկ նոր դրույքաչափերով»,-ասաց Ներսիսյանը:

Որոշակի քանակի մեքենաներ կան, որոնք արդեն Հայաստանում են, բայց դեռ չեն մաքսազերծվել։ Ներսիսյանը նշեց՝ ինֆորմացիա ունեն, որ Հայաստանից դուրս ևս մեքենաներ կան, որոնք պետք է Հայաստան գային, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն հասել: Տարբեր օղակներով զբաղվում են այդ հարցով՝ տեսնելու, թե ինչով կարող են օգնել:

Ներսիսյանի կարծիքով՝ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող մաքսազերծումը շատ է թանկացել, կարծում է, որ ձեռնտու չի լինի 3 տարուց ավելի հին ավտոմեքենա ներմուծել նոր դրույքաչափերով:

2020թ. հունվարի 1-ից փոխվել են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: ՊԵԿ-ը սակայն տվել էր ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորություն: Նախնական մաքսային հայտարարագիրը թույլ է տվել  ավտոմեքենայի փաստացի ներմուծումից 30 օրացուցային օր առաջ ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիրը և այդ ժամկետում ավտոմեքենայի ներմուծման դեպքում՝ ներմուծման մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը հաշվարկել նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին