Գլխավոր » Նախատեսվում է կազմակերպել համահայկական խորհրդաժողով՝ հայկական Դավոս՝ Ջերմուկում․ վարչապետ
Քաղաքականություն

Նախատեսվում է կազմակերպել համահայկական խորհրդաժողով՝ հայկական Դավոս՝ Ջերմուկում․ վարչապետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Եվրոբոնդերի վերաթողարկման ժամանակ տոկոսադրույքի 3 % նվազումը միակ բանն է, որ տպավորություն է թողել խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների վրա։ Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2. Տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական   խորհրդաժողովի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կան շատ մեծ մասշտաբով մտածող ներդրողներ, իրենց համար դա կոնկրետ ազդակ է»,- ասաց Ն.Փաշինյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ում արդեն տեղի է ունենում տնտեսական հեղափոխություն։

Անդրադառնալով խորհրդաժողովին՝ վարչապետն ասաց. «Ես ուզում եմ լսել մի բան, որն ինձ կցնցի։ Համընդհանուր ճշմարտություններ պետք չեն»։

Նա նշեց, որ հաջորդ տարի ամռանը նախատեսվում է կազմակերպել համահայկական խորհրդաժողով՝ հայկական Դավոս՝ Ջերմուկում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին