24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին
Այլ Լուրեր

Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 269-ի վիճակը գնահատվում է ծանր, 51-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ 15 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ դիմակների կարգապահ և արդյունավետ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով չափվում է վարակի տարածման տեմպը:

«Դա վերատադրողականության թիվն է, որը կարգապահ և արդյունավետ դիմակներ կրելու դեպքում կարող է նվազեд, ինչը թույլ կտա մարել վարակը: Եթե մենք հավաքական ջանքերով կանոնները պահպանելով առաջ գնանք, ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի և նաև մարման վիճակում»,- ընդգծեց Թորոսյանը։

Նախարարարը կոչ է անում չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների արդյունավետությունը, ձեռքերի հաճախակի լվանալը և կանխարգելիչ այլ միջոցառումները։

Թորոսյանը հավաստիացրեց, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների հսկողությունը շարունակվում է տնային պայմաններում։

«Գիտեք, որ դրական թեթև դեպքերը արդեն սպասարկում ենք ամբուլատոր պոլիկլինակական համակարգովб ու այդ գործընթացը շարունակական է լինելու։ Առողջապահական համակարգը լծված է այս մարտահրավերի դեմ պայքարին»,- եզրափակեց Թորոսյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսի 5 նոր դեպք, ընդհանուր թվով` 141 դեպք Արցախում

Սերինե

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 34-ամյա կին է

Սերինե

Covid-19. 535 նոր դեպք, 520 առողջացած

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին