4.3 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Նախարարը և փոխնախարարը Լոնդոնում կմասնակցեն Համաշխարհային կրթական ֆորումին
Գիտակրթական

Նախարարը և փոխնախարարը Լոնդոնում կմասնակցեն Համաշխարհային կրթական ֆորումին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կմասնակցեն Համաշխարհային կրթական ֆորումին: Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին 2020 թ. հունվարի 19-21-ը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին 2020թ. հունվարի 19-22-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Թամարա դե Լեմպիցկայի կտավը Լոնդոնում վաճառվել Է ռեկորդային 21 մլն դոլարով

Աշխեն

Լոնդոնը 26 մլն դոլար Է հատկացրել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը

Աշխեն

ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումներին ընդառաջ՝ փոխնախարար Դանիելյանն անձամբ է ծանոթացել մատուցվող ծառայությունների գործընթացին

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին