Գլխավոր » Նախաքննական մարմինն իրավունք ունի Անահիտ Ֆարմանյանի խափանման միջոցը կալանք դարձնել․ Էդմոն Մարուքյան
Հարցազրույցներ

Նախաքննական մարմինն իրավունք ունի Անահիտ Ֆարմանյանի խափանման միջոցը կալանք դարձնել․ Էդմոն Մարուքյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որն անձնական երաշխավորագիր էր ներկայացրել Անահիտ Ֆարմանյանի խափանման միջոցի փոփոխության համար, ՀՔԾ հայտարարությունից է իմացել, որ Անահիտ Ֆարմանյանը չի ներկայանում նախաքննական մարմին։ Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ։

«Ժամանակին մեզ են դիմել ուսանողներ և նրա ընտանիքը՝ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ, որը  եղել է պատգամավոր այդ ժամանակ, այսինքն՝ մեր պատգամավոր գործընկերն էր դիմել մեզ։ Մենք  հո մարդասպանի համար չենք տվել երեշխավորագիր, մենք ասել ենք, որ պռոռեկտոր է, թոռատեր կին է, գիտության, կրթության մարդ է, ինչ  պարտադիր է, որ կալանավորեք, ասել են, որ երաշխավորեք, մենք խափանման միջոցը կփոխենք։  Երաշխավորել ենք, որ կմասնակցի, իսկ նա մեկ տարի մասնակցել է գործընթացին։ Հիմա նրա եղբայրն ասում է, որ քաղաքական հետապնդում է և այլն, և այլն, բայց այս գործով որևէ ինֆորմացիա չունեմ»,-մանրամասնեց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը նկատեց, որ Անահիտ Ֆարմանյանի՝ քննությունից թաքնվելն անհետևանք չի մնալու։ Նրա կարծիքով՝ ՀՔԾ-ն  փոխելու է խափանման միջոցը՝ կալանք դարձնելով։

«Իրավական հետևանքն այն է, որ  խափանման միջոցը փոխվելու է, քանի որ նա խախտել է ռեժիմը, այդտեղ որևէ բան չեմ կարող ասել, քանի որ այս պարագայում նախաքննության մարմինը ճիշտ է։ Եթե խափանման միջոցի համար ընտրված ռեժիմը խախտում ես, հետևաբար, իրավունք ունի փոխել, մեզ էլ գրավոր ծանուցել են, որ փոխելու ենք»,- ընդգծեց պատգմավորը։

Ինչ վերաբերում է հարցին, թե իրավական ինչ գործընթաց է լինելու իր և Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ, Մարուքյանը պատասխանեց․ «Եթե մենք ունենանք հնարավորություն նրան բերելու քննությանը մասնակցելու, կբերենք, բայց մենք այդ հնարավորությունը չունենք։ Մեզ պարզապես ծանուցել են»։

Ըստ Մարուքյանի՝ շատերն են իրենց դիմում, որպեսզի անձնական երաշխավորություն տան խափանման միջոցի փոփոխման համար, սակայն իր պարագայում սա առաջին դեպքն է, որ մեղադրյալը խուսափում է նախաքննական մարմնից։

Հարցին՝ նեղսրտա՞ծ չէ իր գործընկեր Սամվել Ֆարմանյանից, քանի որ ստացվում է, որ վատ դրության մեջ է դրել իրեն, Մարուքյանը չցանկացավ մեկնաբանել և միայն կարճ ասաց․ «Ինչ ասեմ, առանց մեկնաբանության»։

Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանին դեռ անցած տարի մեղադրանք էր առաջադրվել խաբեությամբ 20 մլն դրամ հափշտակելու համար։ Որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, սակայն ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Էդմոն Մարուքյանի անձնական երաշխավորությամբ՝ նա ազատության մեջ էր մնացել։ Օգտվելով այդ հանգամանքից` նա օգոստոսին հանգստի մեկնելու պատրվակով մեկնել է երկրից և սեպտեմբերի 12-ին պլանավորված քննչական գործողությանը չի ներկայացել և չի իրազեկել չներկայանալու պատճառների մասին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին