-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116115.2 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Նախկինները շարունակում են դատական համակարգի գրոհը. դատախազությունն արձանագրել է ճգնաժամը
Իրավունք

Նախկինները շարունակում են դատական համակարգի գրոհը. դատախազությունն արձանագրել է ճգնաժամը

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր ընդունել է, որ ՀՀ իրավապահ և արդարադատության համակարգը ճգնաժամի մեջ է և ի վիճակի չէ համարժեք արձագանքել երկրում տեղի ունեցող պրոցեսներին:

Հայաստանի դատական համակարգին ուղղված հայտարարությամբ դատախազությունը կոչ է արել առաջնորդվել բացառապես ՀՀ օրենքներով և Սահմանադրությամբ՝ նշելով. «Առանձին գործերով ձերբակալությունների, կալանավորման միջնորդությունների քննարկման ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում երբեմն դրսևորվում է վարույթն իրականացնող մարմինների ներկայացրած հիմնավորումների, փաստարկների, ապացույցների ոչ պատշաճ գնահատման, դրանց նշանակության նսեմացման, իրավիճակին ոչ համարժեք վարքագծի դրսևորման անհիմն դիրքավորում, որն արտահայտվում է նաև դատավարական որոշումներով»:

Ըստ դատախազության՝ «չնայած այդ անհիմն և որոշ դեպքերում ապօրինի ոոշումներն իրավական ընթացակարգերով բողոքարկվում են վերադասության կարգով, կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում է նախաձեռնվում, սակայն ակնհայտ է, որ նման վերաբերմունքի պատճառով ոչ միայն խնդրահարույց են դառնում հանցագործությունների լիարժեք բացահայտման գործընթացները, այլ նաև շատ դեպքերում նոր հանցագործությունների կանխմանն ուղղված իրավապահ մարմինների ներդրած ջանքերը, իրականացրած տևական, ռեսուրսատար և բարեխիղճ աշխատանքը դառնում է անարդյունավետ»:

Այսպիսով՝ դատախազությունը ՀՀ դատարաններին մեղադրում է ծանր հանցագործությունների բացահայտմանը խոչընդոտելու մեջ, իսկ դատական համակարգից որևէ արձագանք չկա:

Եթե հաշվի առնենք, որ ՀՀ դատարաններն այսօր շարունակում են ազատ արձակել այս կամ այն ծանր մեղադրանքներով ձերբակալվածներին, որոնք հիմնականում նախկին իշխանության կողմնակիցներ են, նաև այն, որ «թալանչիներից» և ոչ ոք այսօր կալանավորված չէ, ապա կարելի է պնդել, որ ՀՀ հեղափոխական իշխանությանը չի հաջողվել ազատել դատարանները նախկինների ազդեցությունից ու ՀՀ նախկին իշխանությունն այսօր շարունակում է դատարանների գրոհը. դատական համակարգի բարեփոխման 2,5 տարին կորսված է, իսկ նախկինները հեղաշրջումը սկսել են դատարաններից: 

Երեկ դատարանը հրաժարվեց կալանավորել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, որը մեղադրվում է վարչապետի սպանությունը նախապատրաստելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի և և Քրօրի 35-305-րդ հոդվածներով:

Օրերս դատարանը մերժել է նաև նույն մեղադրանքով ձերբակալված ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի կալանավորումը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ մեղադրյալների ազատ արձակումը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հանդես եկավ դատավորներին ուղղված կոչով՝ մասնավորապես ասելով. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Հենց այս կոչից հետո դատավորներն ազատ արձակեցին ծանր հոդվածներով մեղադրվող Արթուր Վանեցյանին ու Վահրամ Բաղդասարյանին:

ԲԴԽ նախագահի այդ հայտարարությունն ու դերակատարությունը, սակայն, իրավական գնահատականի չարժանացավ, բացի այն, որ վարչապետը զինվորներին ուղղված կոչով հանդես եկավ:  

Որքան էլ մեծ է դատախազության մատնանշած ճգնաժամում ԲԴԽ-ի ու դրա նախագահի դերը, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, մասնավորապես ՀՀ «Դատական օրենսգրքով», որով կարգավորվում է ԲՀԽ գործունեությունը, ԲԴԽ անդամներին անվստահություն հայտնելու մեխանիզմ չկա:

Ըստ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է խորհրդարանը, մյուս 5-ին՝ դատավորների ընդհանուր ժողովը: Սակայն անվստահություն հայտնելու կամ հետկանչի մեխանիզմ չկա: ԲԴԽ-ն և դրա անդամները ազատ են անելու այն, ինչ ճիշտ են գտնում: Թերևս դա է նաև պատճառը, որ նախկին իշխանությունը ՍԴ-ից հետո որոշել է կենտրոնանալ դատական համակարգի վրա և վերագրավել այն:

Եթե հաշվի առնենք, որ առաջիկայում մեկնարկելու է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումը, ինչը խոստացել է վարչապետ Փաշինյանը, ապա ներկա դատական համակարգով այդ գործընթացն արդեն իսկ վտանգված է:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Քրեական վարույթում պաշտոնեական պարտականություններ ունեցող բոլոր սուբյեկտներին կոչ ենք անում ղեկավարվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ. Դատախազություն

Նատա Հարությունյան

Դատախազությունը Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկել է ՀՔԾ` իրավական գնահատական տալու նպատակով

Անի Գրիգորյան

Ձեռնպահ մնալ իրավապահ համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելուց. Դատախազություն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին