20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Նախկինների խոսքն ուղղված է իրենց քաղաքական աղանդի ներկայացուցիչներին. քաղաքագետ (տեսանյութ)
Վիդեո

Նախկինների խոսքն ուղղված է իրենց քաղաքական աղանդի ներկայացուցիչներին. քաղաքագետ (տեսանյութ)

«Վերջին շրջանում տեսնում ենք, որ Հայաստանի նախկին կյանքը ներկայացնող ուժերը շատ են ակտիվացել, հավանաբար որոշել են նախկիններով գրոհել։ Եթե նախկին իշխանությունները հայ ժողովրդի հետ ազնիվ են ու անկեղծ, ոչ թե պետք է թաքնվեն ժողովրդի համար անհասանելի վայրում և այդտեղից ուղերձներ հղեն, այլ պետք է դուրս գան դեպի հայ ժողովուրդ՝ առանց ախրանայի, փորձեն խոսել ժողովրդի հետ, և մենք կտեսնենք, իրենք կկարողանան մի երկու բառ խոսել»,- խոսելով Սերժ Սարգսյանի տեսաուղերձների մասին՝ NewArmenia.am –ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

Քաղաքագետը կարծում է, որ նախկին իշխանության ներկայացուցիչների խոսքը հանրության համար լսելի չէ նաև հիմա, քանի որ հանրությունը հիմա ավելի հուզական վիճակում է գտնվում, քանի որ սպասում էր այդ անձանց ձերբակալություններին, իսկ նրանք ազատության մեջ են, մի բան էլ հանրությանն են դիմում հայտարարություններով, կոչերով։

Հայկ Սուքիասյանը կարծում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական ընդդիմություն կա, պետք է և արդեն ձևավորվում են ընդդիմադիր ուժեր։ Թե որոնք են այդ նոր ուժերը, ինչու այս իշխանությունը չունի գաղափարական ընդդիմություն, ինչու տավուշյան դեպքերում հայկական բանակի տարած հաղթանակը որոշ ուժեր չհամարեցին գործող իշխանության ձեռքբերումը և արդյոք հնարավոր է քաղաքական թեժ աշուն, այս և ներքաղաքական այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին