13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում. ՀՀ դատախազություն
Կարևոր

Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում. ՀՀ դատախազություն

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ Միացյալ Նահանգների օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։

«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով  ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար: Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- ասված է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին